ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը որոշում է կայացրել կարգարովել ևս մեկ աղմկահարույց ոլորտ։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ շուտով ԱԺ կմտնի “ձեռնաշարժության ապաքրեականացման մասին” օրինագիծ։
Կառավարության խոսնակը պնդում է, որ խոսքը առայժմ միայն պիլոտային ծրագրի մասին է. “Այս պահին մենք ծրագրում ենք ապաքրեականացնել այլընտրանքային ձեռներեցությունը միայն Վայոց Ձորում, իսկ հաջողության դեպքում կներառենք նաև այլ մարզեր”։
Իշխանությունները պդնում են, որ առկա օրենսդրությունը սահմանափակում է ազատ ինքնաարտահայտման այս խողովակը, ինչը ձեռ չի տալիս ՀՀ տնտեսությանը։
“Ամեն տարի մենք կորցնում ենք հազարավոր զբոսաշրջիկներ, որովհետև նրանք բախվում են անհիմն սահմանափակումների,”- նշում է Տուրիզմի ազգային կենտրոնի տնօրենը։ “Միայն անցած տարի Վրաստանը ընդունել է 350000 հազար ձեռներեցային զբոսաշրջիկ, մինչդեռ Երևանում ամեն քայլափոխին նրանք բախվում են Գագիկ Շամշյանին”։
Ընդդիմությունը առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, սակայն խոստանում է չխոչնդոտել կառավարության ոչ մի նախաձեռնություն։