Press "Enter" to skip to content

Վերլուծաբան. ԲՀԿ-ն նուրբ ակնարկում է, որ սպիտակ է

Մի քանի տեսախցիկ ֆիքսել է Ծառուկյանի սպիտակ աուրան

ԵՐԵՎԱՆ — Քաղաքան վերլուծաբանները բուռն քննարկում են ԲՀԿ ավագանու թեկնածուների երեկվա հավաքը։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարովը գտնում է, որ Գագիկ Ծառուկյանի ելույթում մի քանի շատ նուրբ, չնչին ակնարկներ կային՝ «Այս օրերին բոլորը քննարկում են սև ու սպիտակ ուժերի ճամբարները։ Մի հատ ուշադիր դիտեք Ծառուկյանի ելույթը։ Նա շատ աննշան ակնարկում է, որ սպիտակ ճամբարից է՝ այդ մասին են վկայում սպիտակ շապիկն ու սպիտակ տաբատ։ Բայց եթե մի քիչ էլ կենտրոնանաք, կնկատեք, որ կոշիկներն էլ են սպիտակ։ Հասկանում եմ, առաջին հայացքից սա միայն քաղաքական վերլուծաբանի սուր աչքը կնկատի, բայց եթե մի քանի անգամ դիտեք տեսանյութը գուցե դուք էլ նկատեք»։ Վերլուծաբանը հավելում է, որ  Ծառուկյանը ժամանել էր սպիտակ Ռոլս Ռռոյսով, ինչը նույնպես թեթև ակնարկ է։

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարյանն էլ գտնում է, որ նմանատիպ ակնարկներ Ծառուկյանը դեռ վաղուց էր անում։ Մասնավորապես մի քանի տարի առաջ Բելառուսի նախագահի որդուն նվիրել էր սպիտակ առյուծ։ «Կարող էր չէ՞ հասարակ առյուծ նվիրել։ Ուրեմն դա նույնպես կանխամտածված քայլ էր»,- եզրակացնում է Մարգարյանը։

Սպիտակ ճամբարը ներկայացնելու ևս մի քանի ակնարկ չի վրիպել վերլուծաբանների աչքից։ «ԲՀԿ դրոշները ճեպ-ճերմակ են, Ծառուկյանը սպիտակ վագր է պահում ու ամենահետաքրիրը՝ Սպիտակ քաղաքում նույնպես կա ԲՀԿ գրասենյակ։ Զուգադիպությու՞ն։ Ի սեր Աստծո», -ամփոփեց Իսկանդարովը։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.