Press "Enter" to skip to content

Հայտնի կալանավորվածների խցերում կարող են տեսախցիկներ տեղադրվել

Թիթիզյան. «Ուզում ենք համոզվել, որ նրանց ջակուզի ու ինտերնետ չեն տրամադրել»

ԵՐԵՎԱՆ — «Թափանցիկ խցեր» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր դիմել է կառավարությանը հայտնի կալանավորվածների խցերում տեսախցիկներ տեղադրելու խնդրանքով։ Նրանք պահանջում են, որ տեսախցիկները համացանցում 24 ժամյա ռեժիմով հեռարձակեն վերջին օրերին կալանավորված անձանց՝ Ռոբերտ Քորաչյանին, Յուրի Խաչատուրովին, Մանվել Գրիգորյանին և մի քանի այլ նախկին պաշտոնյաների։ «Այն, որ նրանք ձերբակալված են, մեզ այդքան էլ չի բավարարվում, կուզենք ցանկացած պահի մտնել ու տեսնել նրանց բանտարկված վիճակում, ավելի մոտիկից զգալ նրանց տառապանքը»,- պարզաբանում է նախաձեռնության ղեկավար, մասնագիտությամբ մատնահարդար 22-ամյա Մոնիկա Թիթիզյանը։ Եթե կառավարությունա ընդունի առաջարկությունը՝ նախաձեռնությունը իր առաքելությունն ավարտած չի համարի՝ «կարելի է իրանց ստիպել, որ ֆեյսբուքում իրանց մասին գրած ստատուսները կարդան, օրը առնվազն 2 ժամ»,- հավելեց նախաձեռնության անդամ, մոդել  Արմինկա Բոկչյանը, 19 տարեկան։

Թեև նման տեսախցիկների տեղադրումը մարդու իրավունքների խախտում կարող է հանդիսանալ, մի շարք իրավապաշտպան ՀԿ-ներ ստորագրել են նախաձեռնության տակ։ «Այո, գուցե ամենաերվրոպական կամ ամենացիվիլ քայլը չի լինի, այդ տեսախցիկները տեղադրելը, բայց հլը հիշեք ում մասին է խոսքը։ Գուցե էս մեկի վրա աչք փակենք»,- նշեց «Մարդու իրավունքներ առանց սահմանների» ՀԿ նախագահ ԳրիգորիԴաբաղյանը։

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.