Press "Enter" to skip to content

Լիդիան. “Խոստանում ենք, որ Ամուլսարի հանքից շաատ քիչ մարդ կմահանա և շատ ուշ”

ԵՐԵՎԱՆ — Լիդիան Ինթեռնեշնլ կորպորացիան՝ Ցիանիդ ինքորփորեյթիդ գրուպի Հայաստանյան մասնաճյուղը, խոստանում է մինիմալի հասցնել շրջակա միջավայրի տոտալ թունավորումը։ Լիդիանի ներկայացուցիչը վարչապետի ներկայությամբ քֆուր կերավ, որ թունավորումը շատ չնչին է նախատեսվում։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիդիան ընկերության հետ հանդիպումից հետո լրագրողներին հաղորդեց. “Ունենք հստակ պայմանավորվածություն, որ ոսկու հանքի շահագործումից տված վնասը կնվազեցվի ևս 25%֊ով։ Մեր խնդրանքով չեղարկվել է մանկապարտեզներում թունավոր թափոնների թաղելու ենթածրագիրը”։

Լիդիան ընկերությունը իր հերթին հայտարարել է, որ թունավորման արդյունքները չեն զգացվելու դեռ առնվազն 20 տարի։ Ու նույնիսկ դրանից հետո հետևանքները կզգան միայն տվյալ մարզի բնակիչները։

“Մեզ համար կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, որ ավելի շատ մարդ չի թունավորվի մեր հանքի աշխատանքից, քան կթունավորվի”, — նշել է Լիդիան ընկերության մարդասիրական ծրագրերի տնօրեն Ադոլֆ Գուդմանը։

Ակտիվիստները այս պահին շրջափակել են ամեն ինչ և պահանջում են վերջ տալ ամեն ինչին։

One Comment

Մեկնաբանել

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.