Վարդավառի զենքերի մրցավազքը կառավարության վերահսկողությունից դուրս է եկել
30/06/2018 / Հեղինակ՝ Narek
Զբոսաշրջիկները Վարդավառին կփակվեն հյուրանոցներում
ԵՐԵՎԱՆ — Ոստիկանությունն իր մտահոգությունն է հայտնել տարեց տարի մեծացող տրամաչափի ջրային զենքերի կապակցությամբ։ Այս տարվա Վարդավառից առաջ խանութներում արդեն վաճառվում են հսկայան ջրային հրետանիներ, առնվազն 5-6 լիտր տարողությամբ։ «Դեռ մի 10 տարի առաջ Վարդավառի համար փոքրիկ ջրային ատրճանակներ էին վաճառվում, որոնք հազիվ 2-3 բաժակ ջրով էին լիցքավորվում։ Այսօրվա զենքերից անմեղ անցորդներին կքշի կտանի»,- ասում է ՀՀ Ոստիկանության հատուկ գործերով քննիչ Այգեպանյանը։
Կառավարությունում նույնպես մտահոգված են վերահսկողությունից դուրս եկած զինատեսակների մրցավազքով։ «Եթե այս հսկայական ջրային հրացանները այս տարի լավ վաճառվեն, վստահաբար հենց մյուս տարի էլ ավելի մեծն են ներկրելու։ Ջրային տանկեր երևի»,- նշում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ «Վարդավառը կամաց-կամաց վերածվում է լայնամածավալ ջրային հակամարտության»։
«Վեոլա ջուր» ընկերությունում հայտարարեցին, որ ոչ մի խնդիր չեն տեսնում մոլեգնող ջրային պատերազմներում։ «Միակ ակնհայտ խնդիրն այն է, որ Վարդավառը տարին մեկ անգամ է։ Կարծում ենք օգոստոսին կարելի է ամեն շաբաթ էլ Վարդավառ անել, չէ որ շատ շոգ է»,- երազկոտ հայացքով նշեց կոմերցիոն տնորեն Մարինա Ջրաշատյանը։
ԵՐԵՎԱՆ - Ազգային անվտանգությունը հիշեցնում է, որ հուլիսի 8֊ին նախատեսված Վարդավառի տոնը պետք է զերծ մնա ապօրինի պիստալետիկների և ջրցան այլ պիտույքների կիրառումից։ "Մենք ունենք օպերատիվ տեղեկություններ, որ նախկին պաշտոնյաների որոշ որդիներ պատրստվում են ապօրինի պզզիկներով հարձակումներ գործել քաղաքի մի շարք հատվածներում անմեղ զբոսնել պատրաստվող քաղաքացիների նկատմամբ։ Կոչ ենք անում…
Դիտեք ArmComedy` շաբաթվա լրատվության երգիծական ամփոփումը ԱրմՆյուզի եթերում ամեն չորեքշաբթի և շաբաթ 20:30, կրկնությունները նույն օրերի 00:10: Կիրակի 12:40 շաբաթվա երկու թողարկումը 16:20 շաբաթվա առաջին թողարկումը և 19:30 շաբաթվա երկրորդ թողարկումը: Այս թողարկման մեջ` Հյուրը` Կառավարության հատուկ ներկայացուցիչ Տիգրան Սարգիսունց Ստորագրահավաքը արձակուրդի ժամանակ Կոտրել են Գագիկ Ծառուկյանի կայքը Էսոտերիկ…
Նոր թողարկում. Շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում: Դիտեք Atv-ի եթերում ամեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ 20:00 կրկնությունը` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ 13:10: Հոբելյանական 500-րդ թողարկում Հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ Բացառիկ կադրեր ԱրմՔոմեդիի փորձնական եթերներից Երգիծանքը Ազգային ժողովում