Press "Enter" to skip to content

Նախագահական նստավայրը մինչև տարվա վերջ ևս 5-6 անգամ կտեղափոխվի

Նորամուտը նշելու օրը դեռ հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ — Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Բաղրամյան 26-ի ճակատագիրը և նշվեց, որ մոտ ապագայում այն կրկին կվերադարձվի Նախագահին։ Մինչ դեռ Մաշտոցի 47 հասցեյում գրեթե ավարտվել է Նախագահի նոր նտստավայրի վերանորոգումը, իսկ Նախագահ Արմեն Սարգսյանը լիովին հարմարվել է նոր աշխատասենյակին։ «Արդեն տեղափոխել էր բոլոր անձնական իրերը՝ գրքեր, քանդակներ, Բիթլզի հսկայական պաստառը և նույնիսկ պաղպաղակ պատրաստող սարքը»,- ասում է աշխատակիցներից մեկը, ով չցակացավ ներկայանալ։

Փորձագետների կարծիքով մինչև տարվա վերջ նախագահականը ևս 5-6 անգամ կտեղափոխվի։ «Նախ սա մոլորեցնում է թշնամուն՝ նա երբեք հստակ չի իմանա թե որ հասցեյով է գտնվում Արմեն Սարգսյանը։ Բացի դրանից կվերենորոգվի ևս 4-5 պետական շենք-շինություն, որոնք վաղուց դրա կարիքն ունեն»,- ասում է քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը։

Հաջորդ տեղափոխությանը կարող է կիրառվել այսպես կոչված «Տարոն Մարգարյանի հնարքը» երբ Նախագահի նստավայրը կստանա «գոլդ» հասցե, օրինակ Վաղարշյան 33/3 կամ Մամիկոնյան 00/7։ Չի բացառվում, որ տեղափոխության հաջորդ փուլում Նախագահը կզբաղեցնի Մատենադարանը, կինո «Մոսկվան» և նույնիսկ դեռ կառուցվող նստավայրը 8-րդ մասիվում՝ զուտ մասիվը փոքր ինչ աշխույժացնելու նպատակով։