Press "Enter" to skip to content

Դինոզավրերը վերացել են Հյուսիս-Հարավի դանդաղ շինարարության պատճառով

Դինոզավրերին դրդել են զանգվածային սուիցիդի

ՀԱՐՎԱՐԴ — Ցնցող հայտարարությամբ հանդես են եկել Հարվարդի համալսարանի հնեաբանները։ Վերջին հետազոտությունները հայտնաբերել են դինոզավրերի անհետացման իրական պատճառը։ «Այնտեղ, որտեղ հիմա Հայաստան անունով պետությունն է 60 000 000 տարի առաջ սկսվել է շինարարություն։ Շինարարությունը, որը պետք է տևեր 4-5 տարի այնքան է ձգձգվել, որ դինազավրերի նյարդերը տեղի են տվել, և նրանք սկսել են զանգվածային ինքնասպանությունների շղթա։ Շղթան տարածվել է ողջ մայրցամաքով, այնուհետ տեղափոխվել Աֆրիկա և ամերիկաներ»,- նշում է պրոֆեսոր Ջերոլդ ՄաքԴուգալը։

Ստացված տեղեկությունները հերքում են դինոզավրերի անհետացման նախորդ տեսությունները։ Ըստ նոր վարկածի ներկայիս Հայաստանի տարածքում պետք է կառուցվեր մի ճանապարհ, որը կապելու էր հարավային տարածքները հյուսիսային տարածքների հետ։ Այն կառուցելու համար գտնվել էին հսկայական վարկեր արևելքից, ընդ որում բուն դինոզավրերին պետք չէին ո՛չ այդ վարկերը, ո՛չ ճանապարհը, սակայն նրանց կարծիքը չէին հարցրել։ Մեկնարկած շինարարությունը շատ արագ կանգ առավ ֆինանսների փոշիացման պատճառով ու երբ արդեն տիրանոզավրերի և վելոցիռապտորների 5-րդ սերունդները ոչ մի առաջընթաց չէին նկատում, նրանց մոտ սկսեց խորանալ ընկճախտը։

«Մենք ունեցած տվյալներով այդ շինարարությունը հիմա էլ ավարտված չէ։ Բայց ժամանակակից homo sapiens-ն շատ ավելի ամուր նյարդեր ունի քան մեզանից հեռացած դինոզավրերը»,- պարզաբանեց պրոֆեսորը։

Մեկ մեկնաբանություն

  1. Sa Ash Sa Ash 26/06/2018

    Կենդանասպանության հոդվածով, կարելի է նստեցնել իրենց!

Մեկնաբանությունները փակ են.