Press "Enter" to skip to content

ԱԱԾ-ն Սիրահարների այգում հայտնաբերեց 13 անջիգյար քաղաքացի

Սիրահարների այգի անջիգյար անձանց մուտքը խիստ վերահսկվելու է

ԵՐԵՎԱՆ — ԱԱԾ հերթական խուզարկության ժամանակ Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող այգում հայտնաբերել է 13 քաղաքացիներից բաղկացած բանդա, որոնք զբոսնում էին առանց որևէ սիրո կայծի աչքերի մեջ։ Ծառայությունը այժմ փնտրում է ևս երկու քաղաքացու, որոնք ականատեսների պնդմամբ պարբերաբար այցելել են այգի, սակայն իրենց դրսևորել են ծայրահեղ անհամ՝ առանց որևէ սիրո նշույլի։

ԱԱԾ օպերատիվ ներկայացուցիչը մանրամասնել է. “Օպերատիվ տեղեկություն ստանալով այն մասին, որ Սիրահարների այգի են այցելում անջիգյար ու ընդհանուր առմամբ սառած տոլմայի դեմքով երիտասարդներ՝ հատուկ ջոկատայինների խումբը արագ անցավ գործի։ Հունիսի 25-ին վնասազերծվեցին և բերման ենթարկվեցին առանձնահատուկ սառնությամբ աչքի ընկնող 12 տղամարդ և մեկ ծայրահեղ անհամ կին”։

ԱԱԾ-ն հիշեցնում է, որ Սիրահարների այգին նախատեսված է սիրահարների կամ սիրո և համերաշխության աստղը աչքերում առկայծող ՀՀ քաղաքացիների համար։ Ցանկացած անջիգյար և սիրով աչքի չընկնող անձնավորություն պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։

Մեկ մեկնաբանություն

  1. Sa Ash Sa Ash 25/06/2018

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    :DDDDD

Մեկնաբանությունները փակ են.