ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ-ն մեկնաբանեց գեներալ Գրիգորյանի բացահայտումները՝ շեշտելով, որ գներալը երբեք չի եղել բուն կուսակցության անդամ՝ պարզապես ֆռակցիայի մեջ էր։
Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ-գեներալ հարաբերություններում երբեք իրական ջերմություն չի եղել. “Երևի կյանքում մեկ-երկու անգամ եմ տեսել։ Անձամբ ինձ էդ մարդը երբեք դուր չի եկել”։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը բացատրեց, որ գեներալը պատահական է հայտնվել իրենց ցուցակում. “Դա տեխնիկական վրիպակ էր՝ ընտրություններից առաջ ցուցակում եղել է Մառլեն Գրիգորյանը, սակայն Մառլենի հորքուրենց դաչայում այդ օրը քեֆ էր, որի ժամանակ նա այնքան էր խմել, որ կորցրել էր ստորագրելու ունակությունը։”
“Իսկ այդ պահին, մեր գրասենյակ մտավ գեներալը, որը զուտ եկել էր վերադարձնելու Բուլգակովի ‘Վարպետն ու Մարգարիտան’ կուսակցության գրադարան։ Իսկ մենք այնտեղ չէինք։ ՀՀԿ պահակը անզգուշությամբ մտցրեց նրա ազգանունը մեր ցուցակ։ Ես էդ մարդուն մենակ հեռուստացույցով եմ տեսել,”- նշեց Շարմազանովը։