
ԵՐԵՎԱՆ — Ոստիկանությունը տեղեկացրել է ԵՊՀ-ի կողքը օրեր առաջ տեղի ունեցած ծեծկրտուքի մանրամանսերը։ Մի շարք բուսաբանական ֆակուլտետի ուսանողներ կակտուսներով կարգի են հրավիրել մի քանի իրավաբանականի ուսանողի դեմքի և մեջքի հատվածներում։
Հարձակվողների մամլո խոսնակ Արիսակես Մնջոյանը ասել է. “Անկեղծ ասած կոնկրետ առիթ չկար, պարզապես կուտակվել էր և ավելի հարմար պահ վախենում ենք էլ չլինի։ Մի քանի Լեքսուսներով ֆռֆռացող պոռճ տարիներ շարունակ ճնշած են պահել մեզ, իսկ այժմ իրավիճակ է փոխվել և պետք էր պատմական արդարությունը հասցնել նաև իրենց՝ դեմքի և մեջքի հատվածներում”։
Վիճաբանության մանրամասները դեռ ճշտվում են, սակայն ոստիկանությունը կոչ է անում բուսաբանականի հոգում վրդովմունք պահած ուսանողներին վենդետաներ չիրականացնել։ “Հասկանում ենք, որ պոռճերին ծեծելուց ավելի հաճելի բան չկա այս աշխարհում, սակայն պետք է հստակ առիթի սպասել, այլ ոչ թե հիմնվել նախկին խռովությունների վրա,” -նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։