ԵՐԵՎԱՆ — ՀՀԿ֊ից երեկ հեռացավ արդեն չորրորդ պատգամավորը՝ ՍԱՍ֊ի Արտակը։ Այդ առիթով մեր թղթակիցը զրուցել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։
Ս — “Պարոն Բաղդասարյան, ինչու են ձեր աչքերը միշտ սենց ոնց֊որ քրտնած լինեն կամ էն որ երկար կրակի վրա ես նայում ու կարմրում լցվում են մի տեսակ?”
Վ — “Կարող ենք բուն թեմայի վրա կենտրոնանալ?”
Ս — “Այո, կներեք։ Եվ այսպես՝ ինչպես կմեկնաբանեք ՍԱՍ֊ի Արտակի հեռացումը ՀՀԿ֊ից։”
Վ — “Երկրում իրավիճակ է փոխվել և այդ կոնտեքստում ամեն ինչ հնարավոր է։ Սակայն պետք է հասկանալ, որ հեռացած մարդիկ հիմնական չէին կազմում մեր ցեղակրոն կորիզը։ Նրանց աչքերում երբեք չի եղել Գարեգին Նժդեհի կայծը”:
Ս — “Իսկ կարողա էդ կայծի պատճառով են ձեր աչքերը մի տեսակ միշտ լցված? Կարողա ցեղակրոնության գերդոզավորումն է ներսից բրդում ձեր բիբերը?”
Վ — “Կարծում եմ հարցազրույցը ավարտված է”։
Ս — “Չէ, չէ կներեք։ Վերջին հարցը․ զուտ քաղաքական։
Վ — “Լավ, միայն քաղաքական”։
Ս — “Պարոն Բաղդասարյան, այ դուք որպես ՀՀԿ խմբակցության ղեկավար… ասենք եթե տանը սոխ եք մաքրում..”
Վ — “Հաջողություն ձեզ”։