ԵՐԵՎԱՆ ֊ Կենտրոնի վարչական դատարանը ազատ արձակեց Մասիսի քաղաքապետին ցուցարարների դեմ ուժ կիրառելու գործով մինչև նախաքննության ավարտը։ Դատարանը պնդում է, որ նույնիսկ Դանթեի կերպարներին հստակ նմանություն ունեցող մարդիկ պետք է պաշտպանված լինեն անմեղության կանխավարկածով։
ՀՀԿ խոսնակ Շարմազանովը դրական արձագանքեց որոշմանը. “Եթե ուզում ենք իրոք ժողովրդավարության պայմաններում ապրել, ապա չի կարելի մարդուն ազատազրկել զուտ նրա համար, որ գիշերվա 2:15 մեքենայի մեջ մինչև վերջին խազ Թաթուլ քոքած մարդու դեմքի արտահայտություն ունի”։
ԱՄՆ Դեսպանատունը զգուշացրել է արդար դատավարության սկզբունքի մասին։ Դեսպան Միլզը նշել է. “Կարծում ենք նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Ամեն դեպքում շատ կարևոր է, որ մարդուն չպահեն անազատության մեջ զուտ Հոլոքոստի մերժման հստակ կայծը պարունակող թախծոտ հայացքի համար”։
Դեպքին արձագանքել է նաև բուն Մասիսի քաղաապետը. “Ես հավատում եմ մեր դատական համակարգին և կարծում եմ, որ այսուհետ մարդուն չեն ենթարկի բերման զուտ պենապլաստը ապակուն քսելուց հաճույք ստացողի դեմքի արտահայության համար”։
[…] ՀՀԿ խոսնակ Շարմազանովը դրական արձագանքեց որոշմանը. “Եթե ուզում ենք իրոք ժողովրդավարության պայմաններում ապրել, ապա չի կարելի մարդուն ազատազրկել զուտ նրա համար, որ գիշերվա 2:15 մեքենայի մեջ մինչև վերջին խազ Թաթուլ քոքած մարդու դեմքի արտահայտություն ունի”։ Շարունակությունը՝ armcomedy.com […]