Press "Enter" to skip to content

ԱԺ֊ն կքննարկի Գալուստ Սահակյանին լռությունից զրկելու առաջարկը

“Լռել իհարկե կարող եմ, բայց չխոսել՝ երբեք”

ԵՐԵՎԱՆ ֊ Իշխանական ԵԼՔ խմբակցությունը հանդես է եկել առաջարկությամբ՝ Գալուստ Սահակյանին յուրաքանչյուր նիստի ժամանակ առնվազն կես ժամ խոսել պարտադրելու պահանջով։ Նախաձեռնության հեղինակները գտնում եմ, որ մարդիկ սկսում են մոռանալ ՀՀԿ ինտելեկտուալ պոտենցիալի ծավալը։

ԵԼՔ֊ի պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշել է. “Կարծում եմ պարոն Սահակյանի լռելը անարդար է, քանի որ ստեղծում է տպավորություն, որ նա շատ նորմալ և ադեկվատ պատգամավոր է։ Մինչդեռ հանրությունը պետք է մշտապես հիշի ովքեր են հանդես գալիս իր անունից”։

Նախաձեռնությանը կտրուկ հակադարձել է ՀՀԿ խմբակցությունը. “Սա իշխանության սադրանք է։ Նրանք պարզապես ուզում են, որ ՀՀԿ֊ն ստեղծի բութ տպավորություն, որ ժողովուրդը անընդհատ ծիծաղի ՀՀԿ֊ի վրա”, ֊ նշել է Վահրամ Բաղդասարյանը։

“Մեր մոտ կան մեկ֊երկու ադեկվատ և մեղսունակ պատգամավոր՝ ինչու՞ չեն նրանց խոսացնում,” ֊ հավելել է ՀՀԿ ներկայացուցիչը։