Press "Enter" to skip to content

Facebook–ը կդառնա ՀՀ կառավարությանը առընթեր մարմին

Ցուկերբերգի «դոբրոն» դեռ չկա

ԵՐԵՎԱՆ — Հինգշաբթի օրը նախատեսված կառավարության նիստի ընթացքում կքննարկվի Facebook սոցիալական ցանցը պաշտոնապես կառավարության գործիքակազմին կցելու հարցը։ Ընդունելով, որ կառավարության շփումը ժողովրդի հետ արդեն ավանդաբար տեղի է ունենում ֆեյսբուքյան ուղիղ միացումների (live) միջոցով, կառավարությունը նախատեսում է Facebook–ը գրանցել, որպես ՀՀ կառավարությանը առընթեր մարմին։ «Որոշումը թույլ կտա բազմաթիվ խնայողություններ անել, օրինակ կվերանան մամուլի խոսնակների հաստիքները, քանի որ նախարարները անմիջապես շփվում են ժողովրդի հետ, ստանում են նրանց հարցերը և արագ պատասխանում»,- փոքր ինչ ափսոսանքով նշեց նորանշանակ մամուլի խոսնակ Ալեքս Բակալյանը՝ «օրինակ իմ հաստիքը մյուս շաբաթվանից կվերանա»։

Խնդրահարույց է մնում առևտրային պիտակների և հեղինակային իրավունքների հարցը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեռ պետք է եզրակացություն տա թե որքանով է Facebook–ը ուղղակիորեն ՀՀ կառավարության մասնիկ դարձնելը ոտնահարում Մարկ Ցուկերբերգի իրավունքները։ «Ինձ թվում է լուծումը կգտնվի։ Օրինակ Տիգրան Սարգսյանի կառավարությունը Apple ընկերությունից թույլատվություն չէր խնդրել, երբ կառավարություն համար գնեց նոութբուքեր և փաստացի փորձ կատարեց մեկընդմիշտ ասոցացվել այդ բրենդի հետ»,- հավելեց Միրզոյանը՝ մեզ փոխանցելով իր ռեզյումեն՝ «եթե ինչ-որ հարմար աշխատատեղ բացվի, համարս այստեղ կա»։

Որոշման համաձայն մոտ օրերին կստեղծվի հատուկ ֆեյսբուքյան վարչություն, որը կվերահսկի  սոցցանցի անխափան աշխատանքը, կօգնի քաղաքացիների արտագաղթել одноклассники, вконтакте և այլ սոցիալական կայքերից դեպի Facebook։ Սոցցանցերում չգրանցված քաղաքացիներին կտրամադրվի 40 օր Facebook-ում գրանցվելու և վարչապետի պաշտոնական էջը լայքելու համար։

2 Comments

  1. Sa Ash Sa Ash Մայիսի 23, 2018

    Իսկ չգրանցվելու դեպքում կտուգանվեն 3500-5000 ֆեյսբուքյան դրամ :DDD

  2. Sa Ash Sa Ash Մայիսի 23, 2018

    Իսկ չգրանցվելու և վարչապետի էջը լայք չդնելու համար՝ կտուգանվեն 2500-4000 ֆեյսբուքյան դրամ :DDD

Մեկնաբանությունները փակ են.