
ԵՐԵՎԱՆ — Սոչիից վերադարձած ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (նաև` Շմայս, Պոնչ, Կյանք ) կոչ է արել վարչապետ Փաշինյանին վենդետաների բացառումը տարածել նաև վարսավիրային նախընտրական խոստումների վրա:
“Դե բոլորս էլ տաքացած էինք: Ինչ-որ բաներ ասվեցին ապրիլին.. ինչ-որ մարդկանց կարծեմ Նիկոլը խոստացավ խուզել.. ինչ-որ պահի կարծեմ իմ անունն էլ արտասանվեց.. Ամեն դեպքում կարծում եմ էս ժողովրդական սիրո ու համերաշխության մթնոլորտը պետք է տարածվի բոլորի վրա”, — նշել է ԱԺ պատգամավորը:
Վարչապետի խոսնակ Արիստակես Միլիտոսյանը կոչ է անում սպասել մի քանի օր: “Առայժմ Բաղրամյան 26-ում վերջնական որոշում չկա պարոն Մովսիսյանի խուզման հարցում: Ամեն ինչ կախված է մոտակա օրերի քաղաքական կոնսուլտացիաներից”, — նշել է խոսնակը:
Փորձագետները չեն բացառում, որ կարող է գտնվել փոխզիջումային տարբերակ և Մովսիսյանի հանդեպ կիրառվի կանտովկայի բարձրացման միջոցառում: