![](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2018/05/surik-FB815F97-9B64-4C82-91EE-48D772C761B3_w1023_r1_s-1.jpg?resize=203%2C201)
ԵՐԵՎԱՆ — Քիչ առաջ Սյունիքի նախկին մարզպետի գրասենյակի արտաքին կապերի ծառայությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի Սուրիկ Խաչատրյանը իր աջակցությունն է հայտնում համաժողովրդական շարժմանը:
“Այլևս անհնար է անմասն մնալ մեր երիտասարդների արդար պոռթկմանը: Ժամանակն է միասին վերջ դնենք տասնամյակների թալանին և պաշտոնյաների բեսպրեդելին”, — գրված է Խաչատրյանի հաղորդագրության մեջ: “Այո, գուցե մի փոքր ուշացումով, սակայն սրտանց միանում եմ համաժողովրդական շարժմանը”:
Աղբյուրների համաձայն նախկին մարզպետը մտադիր է անձամբ միջնորդել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացին: