Press "Enter" to skip to content

Հայաստանը կաջակցի 1-ին և 2-րդ կարգի պատգամավորություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրմանը

Պարապատգամավորական օլիմպիական թիմը շուտով կմեկնի Բրյուսել` աշնանային խաղերին
Պարապատգամավորական օլիմպիական թիմը շուտով կմեկնի Բրյուսել` աշնանային խաղերին

ԵՐԵՎԱՆՄԱԿ գրասենյակը ՀՀ կառավարությանը տրամադրել է 300 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որի նպատակն է ինտեգրել պատգամավոր համայնքը հասարակության մեջ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հասարակության լայն շերտերում հանդուրժողականություն սերմանել ‘պատգամավոր’ անձանց նկատմամբ:

Անկախությունից ի վեր Հայաստանի այսպես կոչված “անձեռնմխելիություն ունեցող” համայնքը օտարված է եղել հասարաակությունից` հիմնականում մեկուսացվելով ‘Ազգային ժողով’ հատուկ հիմնարկում:

Որոշ սկեպտիկներ շարունակում են մտածել, որ նրանք պետք է պահվեն առանձին` հատուկ հիմնարկներում և չխառնվեն քաղաքացիների հետ: «Ես իհարկե դեմ չեմ պատգամավորական կարգավիճակում հայտնված անձանց, սակայն չէի ուզենա, որ իմ երեխան դպրոցում կամ բակում շփվի կամ ընկնի իրենց ազդեցության տակ», — նշում է մտահոգ ծնող Անահիտ Բաբիկյանը:

ԱԺ-ն դրամահավաք կկազմակերպի չարորակ անձեռնմխելիույունից տառապող օրենսդիրների համար
ԱԺ-ն դրամահավաք կկազմակերպի չարորակ անձեռնմխելիույունից տառապող օրենսդիրների համար

Կառավարությունը սակայն մտադիր է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կհարմարեցնի քաղաքաը տարբեր կարգի պատգամավորականություն ունեցող մարդկանց համար հատուկ ծրագրի միջոցով:

5 կետանոց ծրագիրը ներառում է հետևյալը.

  1. Դպրոցներում և հասարակական վայրերում ստեղծել թուրքական դրոշ արելու անկյուններ առաջին կարգի դաշնակցություն ունեցող անհատների համար;
  2. Հարմարեցնել առնվազն երկու հանրային տրանսպորտային միջոց ֆիզիկապես ԲՀԿ անձանց համար;
  3. Առավելի մատչելի դարձնել գրականությունը Հանրապետական սինդրոմ ունեցող քաղաքացիների համար` մեծացնելով տառերի շրիֆտը գրքերում և փոխարինելով տառերի մեծ մասը զվարճալի նկարներով;
  4. Իմունային համակարգի ժառանգություն ունեցող մարդկանց հանդեպ սերմանել հանդուրժողականություն` ցուցադրելով, որ օդակաթիլային բարևելու միջոցով չի փոխանցվում որևէ խնդիր;
  5. Փոխարինել վիրավորական «Օրինաց երկիր» անվանումը առավել հարգալից` «մտավոր ՕԵԿ-ություն ունեցող անձ» տերմինով: Իսկ հետագայում` հատուկ կարիքավոր «Հայկական վերածնունդ» քաղաքացիներ:

Ազգային քաղաքական կլինիկայի տվյալներով այժմ Հայստանում գրանցված է սուր շնչառական անձեռնմխելիություն ունեցող 131 օրենսդիր անձնավորություն, որոնք տեղավորված են Բաղրամյանի հատուկ խորհրդարանական դիսպանսերում:

ՄԱԿ գրասենյակը ահազանգում է, որ նրանց ինտեգրման հարցը օրհասական է, քանի որ գարնանը այդ անձանց թիվը կարող է աճել, իսկ հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել նրանց այնպիսին ինչպիսին նրանք կան:

 

The article was produced in association with AUA Public Opinion Shaping group.