Երևանի քաղաքապետարանը միացել է համապետական խնայողության շարժմանը և այս տարի լուրջ տնտեսումներ է նախատեսում: Այս տարվա կոնյակի ծախսերը կարող են զգալիորեն փոփոխություն կրել և թանկարժեք կոնյակները փոխարինվել ավելի մատչելի կոնյակներով:
«Մենք ասում ենք ոչ “Նաիրի” և “Տոնական” կոնյակներին» , -նշում է Կամո Արեյանը, «մենք պատրաստ ենք այս տարի գնել միայն հինգ ասղտանի կոնյակներ: Այո, Կառլ, այո` հենց հինգ աստղանի»:
Քաղաքապետարանի նման քայլը անարձագանք չմնաց և Ազգային ժողովը արդեն նոր օրինագիծ է քննարկում քաղաքապետին «Ազգային հերոսի կոչում շնորհելու» վերաբերյալ:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «աննախադեպ մարդասիրական» է որակել քաղաքապետարանի այդ քայլը: «Ես աննախադեպ մարդասիրական եմ գնահատում քաղաքապետարանի այդ քայլը», — նշել է Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ ավելի էժան կոնյակ գնելու արդյունքում ստեղծված ազատ գումարը կարող է ուղղվել զակուսկեղենի և այլ թաշախուստեղենի գնման համար: Առայժմ հստակ է միայն, որ գնվելու է ավելի հասարակ կոնյակի տեսակը: