• Հիմնական
  • Բոլոր թողարկումները
  • Ֆիլմեր
  • Stand Up ելույթներ
  • Գրքեր
  • Հետադարձ կապ
  • Հերքում

ArmComedy

ավելի քան 80% ճշմարտություն

  • Լուրեր
  • Քաղաքական
  • Տնտեսություն
  • Սոցիալական
  • Միջազգային
  • ShowBiz
  • Նկարներ
  • English

Հակակոռուպցիոն խորհուրդը կքննարկի ԴԱՀԿ-ի նախկին պետի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը

April 28, 2016 by Sergey

«Մարդս մարդ լինի: Իսկ Միհրան Պողոսյանը լավ մարդ ա: Այսքանը» , - հակակոռուպցիոն խորհուրդ
«Մարդս մարդ լինի: Իսկ Միհրան Պողոսյանը մեծատառով մարդ ա: Այսքանը» , – հակակոռուպցիոն խորհուրդ

Հակակոռուպցիոն խորհրդի նախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է մինչև տարվա վերջ քննարկել օֆշորային սկանդալի մեջ հայ պաշտոնյայի ներգրավվածությունը: Նախքան դա վարչապետի պնդմամբ պետք է լուծեն այլ հարցեր:

«Այս պահին մի ոչ պակաս կարևոր գործ ենք ուսումնասիրում. սիգարետի կրպակատերերից մեկը հարկայինից թաքցրել է 34 հազար դրամի եկամուտ… », – նշել է հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը, – «հենց որ այդ սրիկային տեղադրենք ճաղերի հետևում, կանցնենք օֆշորային գործին»:

Հակակոռոիպցիոն հանձնաժողովի մեկ այլ ներկայացուցիչ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը ուռճացված է գնահատել օշֆորային սկանդալը: «Անկեղծ ասած ես լավ ճանաչում եմ Միհրան Պողոսյանին և վստահեցնում եմ, որ նա հիանալի անձնավորություն է` հասնող ընկեր, հումորով, աղուհացով ու ջիգյարով: Չեմ կարծում, որ նա կարող է ներգրաված լինել որևէ կոռուպցիոն սխեմաներում»:

Հակակոռուպցիոն հանձնաժողովի հանրության հետ կապերի պատասխանատու “Մարդակեր” մականունով Բենիամին Պիսկունցը նշում է. «Ցանկացած մեղադրանք ԴԱՀԿ-ի նախկին պետի նկատմամբ պարզապես վիրավորական է: Մենք իհարկե կքննենք հարցը, բայց ի վերջո կարծում եմ հասարակությունը պետք է հատուցի պարոն Պողոսյանի կրած սթրեսը և աշխատանքի կորուստը»:

  • Tweet
  • WhatsApp
  • Email

Filed Under: Սոցիալական, Լուրեր Tagged With: հակակոռուպցիոն

Comments

  1. Karen Nazaryan via Facebook says

    April 28, 2016 at 17:19

    gagik mihran erkusit berann el quni hay azg@

  2. Ռուզաննա Թումանյան via Facebook says

    April 28, 2016 at 17:25

    Գագիկ Խաչատրյանը նույը կարող է իր մասին ասել…

  3. Ваган Чаликян via Facebook says

    April 28, 2016 at 17:34

    Inch xndaluya….

  4. Masis Minasyan via Facebook says

    April 28, 2016 at 18:51

    voch te hakakorupcion xorhurd@, ayl korupcion xorhurd@.

  5. Artiom Chakmishian via Facebook says

    April 28, 2016 at 21:05

    հորս արև թե սուտ եմ ասում

  6. Saba Agazyan via Facebook says

    April 28, 2016 at 22:59

    Վայ, ինչ պիսի ընկերություն,հարազատություն, բարեկամություն, քավորություն․․․․․․․․․․․((((((((((()))))))))) Здорово, правда?????

  7. Suren Stepanyan via Facebook says

    April 28, 2016 at 23:38

    Դաժե վարչապետնա խնդում..(ֆոտոում)

  8. Gayane Ghazaryan via Facebook says

    April 29, 2016 at 00:16

    Isk du vonc?

  9. Lyov Safaryan via Facebook says

    April 29, 2016 at 00:43

    Հայաստանի Ամենակոռուպացված նախարարը երբևէ, միայն ձեր ավարով Հայկական Բանակը մինչև ատամները զինված կլիներ

  10. Garnik Najaryan via Facebook says

    April 29, 2016 at 06:55

    Ախպեր, շունը շան թաթ չի‘ կծում, սրանք են մեր տզրուկները:

  11. Ruben Hayrapetyan via Facebook says

    April 29, 2016 at 12:09

    Mega talanchina xosum?

  12. Akob Vardanian via Facebook says

    April 29, 2016 at 20:21

    Էս երևի փայատեր էս ու կիսովի էիք օֆշորում աշխատում

 Facebook Twitter YouTube RSS

Ամենաթարմ թողարկումը



Եղանակ

19.04.2018 °C

Ամենաընթերցվածը

  • Խաղալիքների խանութներում կարգելվի աջ ղեկով մեքենաների վաճառքը
  • Մադոննան մոտենում է Հայաստանում համերգ տալու տարիքին
  • Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ
  • Ձախլիկ մերսողների մուտքը Հայաստան կարգելվի
Կայքի նյութերի տպագիր հրատարակումը թույլատրվում է միմիայն հեղինակների համաձայնության պարագայում: Էլեկտրոնային հրատարակման (repost)-ի դեպքում թույլատրվում է օգտագործել նյութի կեսը, իսկ նյութը ամբողջովին ընթերցելու համար ակտիվ (hyperlink) հղում տալ www.armcomedy.com կայքին:
ArmComedy-ն երգիծական լուրերի կայք է: Նյութերում նշված բոլոր կերպարները, մարդիկ, երկիրները, պետական մարմինները, կազմակերպությունները, ընկերությունները, կուսակցությունները, դեպքերը մոգոնված են իսկ նմանությունը` զարմանալի զուգադիպություն:

Copyright © 2018 · Magazine Pro Theme on Genesis Framework · WordPress · Log in

loading Cancel
Post was not sent - check your email addresses!
Email check failed, please try again
Sorry, your blog cannot share posts by email.