Press "Enter" to skip to content

Քաղաքապետարանը ոչ մի լումա չի խնայի ծառերի այլանդակման վրա

էտված ծառեր
Քննարկվում է ծառերը տարին 2-3 անգամ էտելու առաջարկը

Երևանի քաղաքապետարանը նոր եռանդով մեկնարկել է ծառերի այլանդակման (խմբ.՝ էտ) աշխատանքները։ Չնայած բուսաբանների պնդումումների թե էտելուց հեռացվում են ծառի որոշ ճյուղրը, ոչ թե բոլորը ու ոչ թե ամեն տարի, այլ մի քանի տարին մեկ, քաղաքապետարանի մասնագետներն ունեն սեփական մոտեցումը։ «Մենք կիսատ աշխատանք չենք անում», — նշում է քաղաքապատերանի ծառերի արտաքին տեսքի ձևավորման առաջատար մասնագետ Դադա Կտրտյանը. «Եթե էտում ենք՝ էտում ենք ամեն ճյուղիկ։ Եթե տեսնում ենք, որ ծառը բութա ու հաջորդ տարի նորից աճելա, գալիս ենք ու մի հատ էլ ենք էտում»։

Մասնագետը չի հերքում, որ ամենամյա էտումներից խնայած գումարը կարելի էր ուղղել տանիքների վերանորոգմանը, մուտքերի բարեկարգմանը կամ այլ աշխատանքների, սակայն էտած ծառերը առավել տեսանելի են և միանգամից հուշում են քաղաքացուն, որ քաղաքապետարանի «բզբզումա»։
Մեր հարցին թե ինչպես ծառերը պետք է գան քաղաքապետարանի երազած տեսքին, եթե ամեն տարի էտվում են, պարոն Կտրտյանը խորհուրդ տվեց ծանոթանալ քաղաքապետարանի 2002-2022թթ կանաչ գոտիների զարգացման ծրագրի հետ, որտեղ նշված է հետևյալը. «Էտել, էտել, անընդհատ էտել»։ «Դուք չեք պատկերացնի, որքան ստվեր են առաջացնում չէտած ծառերը։ Իսկ պետությունը ամեն տարի խոստանում է պայքարել ստվերի դեմ։ Բա էլ ի՞նչից եք բողոքում», — նշեց Կտրտյանը։ Մասնագետը բացատրում է, որ այլանդակված ծառերը ամառային Երևանի յուրահատուկ տեսքն ու ոգին են ապահովում։ «Կանաչ ծառեր ամեն քաղաքում էլ կան, դրանով ոչ մեկին չենք զարմացնի։ Իսկ անճյուղ ծառեր ոչ Լոնդոնում կան, ոչ Թբիլիսիում», — եզրափակեց Կտրտյանը։ Որպես ամենամյա էտի դրական կողմ մասնագետը նշում է ավելի լավ տեսանելի գովազդային վահանակները, իրենց ողջ հմայքով երևացող հոսանքի մալուխները և թաղապետարանների ավելի զբաղված աշխատակիցները։

26 Comments

  1. Վանաձորի գեղեցիկ ծառերն էնպես են էտել(պրճոկել),որ քաղաքն ամբողջովին,կներեք արտահայտությանս,տկլորվել է… անուղեղներ…

  2. Inchi en tenc anmardkaiyn ktrtum? inch vor meki biznessna ? xanutneri hamara? te uxxaki deblot en dra hamar…

  3. 30 tarva tcarere 5 harkani shenqi bardzrutyan ktrum dardznum en tpi bardzrutyan, kam getnin havasar, heto el’ tcaratunk…

  4. mer koxqi bakum care rkan vorovq baris bun imastov choranumen u hastat etelu kariq unen u qni taria tenc mnumen, isk erek ekan u nujn baki gjozal ttenin “tkloracrecin”, vory naxancac tariejin ‘tkloracrel” !!!! IMASTY!!!!!???????

  5. qaxaqapetaran@ ir demqna tsuyts talis ir arats gortserov ……………

  6. անխղճորեն ու խորությամբ.ու՛ր են գնում այդ կտրատված ծառ ու ճյուղերը?նրանք այս փայտով բիզնես են բացել,թշնամին չի անի այն ,ինչ անում են էս թուրքի վիժվածքները

  7. Es angragitutyunn careri het Hayastani bolor qaxaqneruma, Ejmiacni caren es 10 tariya xelqi Chen galis, el car chen, cari tesqov syuneren, Chen etum e,ktrumen toxumen syun,amar@ posin u xextuma arev@ xashum, u gnalovel et carasyunnernelen ktrum u mi qani tari heto tex@ lucku chopi nmac caren dnum,etel kkpni te che…

  8. Մեկը ինձ կարող է բացատրել ,մենք ինչ ՞ազգ ենք ,այսքան ատել բնությունը ,կենդանիներին ու մեր ագռեսիվ վերաբերմունքը փոխանցվում է ապագա սերնդին ,ծառ պետք չի մեզ ,թթվածին մեզ պետք չի,շուն ու կատուներին ոչնչացնում ենք ,որ առնետները շատանան,անտառներում կենդանիներին ոչնչացնում ենք ու անտառի կարիք չունենք,հայաստանը ամբողջովին կարող է մտնել կարմիր գրքի մեջ։

  9. ((( Հանրապետությունում ստվեր և ստվերային բիզնես միայն իրենք են ստեղծում, ծառեր ինչին են պետք?

  10. Էտել չի է:::::ջարդ են անում, էս փոշոտ փողոցներու ամռանը շնչել չի լինի , սրանց ով է նման բան հրահանգում՞՞՞՞՞՞՞՞՞՞՞
    Վանաձոր եկեք -նույն պատկերն է,ծառ չկա

Մեկնաբանությունները փակ են.