Press "Enter" to skip to content

Կենտրոնական բանկը կոչ է անում «մի հատ զգալ ինչ է կատարվում դոլարի կուրսի հետ»

Հասարակությունը չի գնահատում արժեզրկված դոլարը
Հասարակությունը չի գնահատում արժեզրկված դոլարը

Կենտրոնականը բանկը խրախուսում է լրագրողներին և հանրությանը մի պահ ուշադրություն դարձնել դոլարի ընկած կուրսին: Բանկը պահանջում է, որ հանրային արձագանք լինի ոչ միայն բարձրացող դոլարի ժամանակ, այլև հակառակ դեպքում:

«Մի հատ հասկանանք ինչ է կատարվում` դոլարը տուզիկի նման սկել է, հասել է 470-ականեր: Եթե կես դրամ բարձրանում է, ապա ամբողջ երկիրը ահազանգում է, իսկ երբ կարողանում ենք զգալիորեն սկացնել կուրսը կարծես բոլորը անտարբեր են», — վրդովվում է ԿԲ-ն:

Ըստ ԿԲ-ի ղեկավարության հանրությունը ազնիվ չէ իր անտարբերության մեջ. «Դե իհարկե, հենց մի թեթև դոլարը թանկացավ, բոլորը ասում էին, որ մենք վատ ենք աշխատում, իսկ հիմա երբ բոլորի աչքի առաջ դոլարը դարձրել են չոլի… մի խոսքով` իջեցրել ենք կուրսը, դա ոչ մեկին չի հետաքրքրում»:

«Խնդրում ենք էս օրը ֆիքսել ու երբ տարվա վերջ հանկարծ էլի դրամը արժեզրկվի ծպտուն չհանեք, որովհետև դա կլինի միակողմանի և անազնիվ», — բացատրում է Կենտրոնական բանկը:

«Գոնե Հրանտ Բագրատյանը մի բառ ասի… Մենք միշտ սխալ ենք, միշտ վատ ենք աշխատում, միշտ չեն կարողանում մեր ազգային արժույթին լավ նայել… Այ հիմա, հենց հիմա նայեք ինչ հրաշք կուրս է,» — ահազանգում է ԿԲ-ն:

8 Comments

  1. Vahan Garakyan via Facebook Vahan Garakyan via Facebook Մարտի 23, 2016

    Hamadzayn em vor kapvac parsikneri u novruzo het KB drami arjevorman hamar ijecrel e kursy jamanakavor… 🙂

  2. […] ArmComedy-ն գրում է. Կենտրոնականը բանկը խրախուսում է լրագրողներին և հանրությանը մի պահ ուշադրություն դարձնել դոլարի ընկած կուրսին: Բանկը պահանջում է, որ հանրային արձագանք լինի ոչ միայն բարձրացող դոլարի ժամանակ, այլև հակառակ դեպքում: […]

  3. Aren Tsatryan via Facebook Aren Tsatryan via Facebook Մարտի 23, 2016

    Դե հիմա ազգովի ռուսաստանից ավտոյի գործ պիտի անենք, միտեսակ ԿԲ ին ձեռնտու էլ ա որ ռուբլին թանկ լինի ,դոլարը էժան։

  4. Vazgen Ani Aleqs via Facebook Vazgen Ani Aleqs via Facebook Մարտի 23, 2016

    DOLAR@ ERB BARDZRANUM E APRANQ@ TANKANUM E, ERB DOLAR@ IJNUM E ELI APRANQ@ TANKANUM E>>>>> CHKITEM INCHU E AYDPES>>>> ES SAX XAXERA>>>

  5. […] ArmComedy-ն գրում է. Կենտրոնականը բանկը խրախուսում է լրագրողներին և հանրությանը մի պահ ուշադրություն դարձնել դոլարի ընկած կուրսին: Բանկը պահանջում է, որ հանրային արձագանք լինի ոչ միայն բարձրացող դոլարի ժամանակ, այլև հակառակ դեպքում: […]

Մեկնաբանությունները փակ են.