![RA PM Tigran Sargsyan pays a visit to MIASIN Youth Movement's camp in Sevan](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2016/03/unnamed1-472x265-copy.jpg?resize=300%2C168)
Ինչպես և սպասվում էր, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն սկսել է հայանպաստ գործունեություն ծավալել նոր` ԵՏՄ-ի ղեկավարի պաշտոնում:
Սույն տարվա հունիսի մեկից ԵՏՄ անդամ բոլոր երկրներում կնշեն տաղավար տոները և հաջորդող մեկ շաբաթը կլինի ոչ աշխատանքային: Ոչ աշխատանքային օրերի քանակը պայմանավորված է նրանով, որ անփորձ երկներին կպահանջվի ժամանակ ընտելանալու Տիգրան Սարգսյանի արմատական քրիստոնեական դոկտրիններին:
Ի սկզբանե խոսվում էր, որ ԵՏՄ անդամ իսլամական պետությունները կարող են դեմ լինել որոշմանը: Սակայն Տիգրան Սարգսյանի հետ մեկ ժամանոց առանձնազրույցից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը անսպասելիորեն ընդունեց քրիստոնեություն և անվերապահորեն համաձայնվեց Սարգսյանի բոլոր պատվիրաններին:
![«Վրևից ցփնեց լույս և իմ առջև բացվեց նրա լուսաժպիտ պատկերը..» - Բաբկեն](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2016/03/53156_src.jpg?resize=300%2C243)
«Նա աչքիս առաջ ջուրը վերածեց գինու», — նշեց ապշած Նազարբաևը (քրիստոնեական նոր օծված անունը` Բաբկեն), — «իսկ այդ պահին սենյակի անկյունում պատահաբար անկողնուն գամված հաշմանդամ ծերուկին նա հրամայեց ոտքի կանգնել և նա կանգնեց: Դա պարզապես հրաշք էր.. հետո նա հրամայեց ծերուկին արագի մեջ սուրճ դնել և ծերուկը դա էլ արեց..»:
ԵՏՄ խորհուրդը արդեն պատվիրել է 100 խաչքար, որոնք կտեղադրվեն բոլոր այն քաղաքներում, որոնք կայցելի Տիգրան Սարգսյանը մոտակա տարիներին: Խաչքարերի օծումը կկատարի անձամբ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար և ՀՀ խաչքարերի ազգային լաբորատորիայի նախագահ Աղվան Հովսեփյանը:
)))))))))))))
arag hertagrveq
Lavna, Axvani momentel dzec))))
[…] ArmComedy-ն գրում է. Ինչպես և սպասվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն սկսել է հայանպաստ գործունեություն ծավալել նոր` ԵՏՄ-ի ղեկավարի պաշտոնում: […]
[…] ArmComedy-ն գրում է. Ինչպես և սպասվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը արդեն սկսել է հայանպաստ գործունեություն ծավալել նոր` ԵՏՄ-ի ղեկավարի պաշտոնում: […]
հետո կուտակային …
Տառասխալներ շատ եք անում ժողովուրդ, նյութը շատ խնդալու էր, բայց ոչ որակյալ:
lavna tikon chi poxvum Qandel dasakan zevov