Press "Enter" to skip to content

Քաղաքապետարանը մինչև տարվա վերջ Երևանում 3 նոր պատմական շենք կկառուցի

«Տասով զրո քաղաքացիական հասարակությանը», - Իգիտյան
«Տասով զրո քաղաքացիական հասարակությանը», — Իգիտյան

Երևանցիների բազմաթիվ ճնշումների և բողոքների արդյունքում քաղաքապետարանը որոշել է գնալ ճարտարապետական զիջումների: Մինչև տարվա վերջ Երևանի փոքր կենտրոնում կկարուցվեն երեք պատմամշակութային շենքեր` 18-դ, 17-րդ և 11-դ դարերի:

«Աֆրիկյանների պանդոկի կողքը նախատեսվում է մի չքնաղ 18-րդ դարի առաջին կեսի շենքի կառուցում` Բառոկո ոճով, որը կհանդիսանա ամենահին շենքերից մեկը», — նշել է ավագանու անդամ Լևոն Իգիթյանը:

Ավագանու խոստովանությամբ քաղաքապետարանի վրա ուժեղ ազդեցություն են ունեցել Երևանի ճարտարապետական տեսքը ոչնչացնելու դեմ ուղղված վերջին շրջանի բողոքները: «Մտածեցինք` եթե էդքան շատ են սիրում պատմական շենքեր, գուցե մի քանի հատ սարքենք դրանցից», — բացատրեց ճարտարապետ-հրապարակախոսը:

«Բայց հիմնականը էդ Բառոկոն չի: Չնայած էդ Բառոկոն էլ է շատ պատմական ու արժեքավոր լինելու` համարյա Ծառուկյանի դղյակի նման», — մանրամասնում է ճարտարապետը, «Կարապի լճին կից կառուցելու ենք Բագրատունիների շրջանի մի դղյակ, որին առավել մեծ պատմական շունչ ենք հաղորդելու` վրան փակցնելով «Այս շենքում 1024-1044 թ.թ. կարող էր ապրել Բագրատունիների տոհմի վերջին ներկայացուցիչ Գագիկ Բ-ն»:

Պատմական բոլոր շենքերի ներքին տարածքների հարդարման աշխատանքները արդեն պատվիրվել են  Yerevan City ցանցից, որը առավել մեծ փորձ ունի երևանյան մշակութային շենքերի զգուշավոր մոդեռնիզացման հարցում:

7 Comments

  1. Luiza Ginosyan via Facebook Luiza Ginosyan via Facebook 3 Մարտի, 2016

    Պատմական շենքերը չեն կառւցվում, այլ վերականգնվում են, պարոն Իգիթյան, կամ ավելի ճիշտ՝ չեն քանդվում գիշերվա ներքո…

  2. Վարդան Վարդան 3 Մարտի, 2016

    Սա ճարտարապետ չի Լուսյան գրեց սրա իսկական մասնագիտությունն ու անունը ՊԸ ՆԱ ԿԱ ԼԵԶ

  3. Nune Rostomyan via Facebook Nune Rostomyan via Facebook 3 Մարտի, 2016

    երևի էդ ամրոցի քարերն էլ դարերով պահել էին քանդելուց հետո ուրիշ տեղում սարքելու համար

  4. Պերճ Դոլինյան Պերճ Դոլինյան 3 Մարտի, 2016

    Այ ձյուն գա ձեր ոչխար գլխին, թե դուք բաՌոկոյից զադ եք հասկանում, նույնիսկ «բարոկկո» բառը գրել չգիտեք, բայց կարևորը, որ բառոկո ոճի Երևան եք կառուցելու…
    Գիտեք թե «բառոկո»-ն ու «բառադի»-ն նույն արմատն ունեն… Թո՜ւհ…..

Մեկնաբանությունները փակ են.