![RA Minister of Energy Yervand Zakharyan gave a press conference dedicated to the Ministry's works done in 2014](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2016/03/Yervand-Zaxaryan0-copy.jpg?resize=250%2C216)
ԵՐԵՎԱՆ — Անսպասելի հրամանով աշխատանքից ազատվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Պաշտոնական տվյալներով սա կապված չէ Զախարյանի և Միկոյանի ուսանողական տարիների մտերմության հետ, այլ պարզապես կադրերի երիտասարդացման ուղղությամբ քայլ է:
Ինչպես հայտնի է Զախարյանն ու Միկոյանը միասին են սովորել Էջմիածնի ճեմարանում` Զախարյանը երկու կուրս բարձր էր ապագա պոլիտբյուրոյի ղեկավարից և մշտապես աջակցել է կրտսեր ընկերոջը բոլոր հարցերում: Ի սկզբանե Զախարյանի նշանակումը պաշտոնում կապում էին իր 150 տարվա փորձի հետ, սակայն երկրորդ սերնդի բարեփոումները անդրադարձան նաև փորձառու կադրերին:
![«Կիրականացնենք ժամանակակից բարեփոխումներ Չեխոսլովակիայի վերջին շրջանի մոդելով» - նոր նախարար](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2016/03/1891661192.jpg?resize=209%2C240)
Նորանշանակ նախարարը ընտրվել է` հաշվի առնելով իր արևմտյան կրթությունը և երիտասարդ տարիքը: Յոլյանը 1958-ին գերազանցությամբ ավարտել է Չեխոսլովակիայի պետական ինստիտուտի Մարքսիզմ-Լենինիզմի ֆակուլտետը և պաշտպանել է ատենախոսություն` «Գիտական կոմունիզմի հիմքերը 20-րդ դարում» թեմայով: Տիրապետում է շախմատի և 1968թ. Վոլգա մակնիշի մեքենայի` գերազանց վիճակում:
Իշխանության նոր պետական ռազմավարության համաձայն կառավարությունը այսուհետ բաղկացած է երիտասարդ և պրոֆեսիոնալ կադրերից: Քայլ առ քայլ երկրի ղեկավարությունը խոստանում է ազատվել 87 տարեկանից բարձր բոլոր պետական պաշտոնյաներից և նրանց փոխարինել ավելի դինամիկ և կենսունակ 75 տարեկաններով:
Պաշտոնական դոկտրինի մեջ նշված է ծրագրի նպատակը. «Այս պահին մեզ պետք են 50-ականների զարթոնքը տեսած կադրեր, որպեսզի համապատասխան ոգի փոխանցեն մեր նորանկախ երկրի կերտմանը: Միայն սովետական դպրոցն անցած կուռ կադրերը կարող են ստեղծել անկախ պետականության հիմքերը»:
Սահմանված նոր դոկտրինի համաձայն մեկ պորտֆել ամրագրված կլինի կապուտաչյա կադրերին, որոնք կծառայեն որպես ուրարտական խարտյաշ անցյալի հարգանքի տուրք:
tarmacnum a eli 😀
Breznevi kyankov en apre vorovhetev
moracela merni…
Menq el mtacum einq sranc gnaluc heto lava linelu.
Սուտն էլ պետք է սահման ունենա…