Press "Enter" to skip to content

Ֆեյխոայի մենաշնորհ ունեցող օլիգարխը սնանկության եզրին է

Գն
Հերթական խմբաքանակը չվաճառվեց ու նեխեց

Հայաստան ֆեյխոա տեսակի պտուղների միակ ներմուծող ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Արիստակեսյանը հայտնվել է սնանկության եզրին։ Չնայած երկիր ֆեյխոա ներմուծելու բացարձակ մենաշնորհին Արիստակեսյանին պատկանող Arist Grig ընկերությանը ոչ միայն չի հաջողվել շահույթ ստանալ, այլ անգամ կատարած ներդրումները ետ չեն վերադարձվել։
«Ես չէի էլ պատրաստվում մտնել քաղաքականություն, բայց դե որ տենց վստահ ասեցին մենակ դու ես ներկրելու, համաձայնվեցի», — վերհիշում է գործարարը` հավելելով, որ առաջին իսկ օրվանից բիզնեսը շատ դժվար էր, քանի որ հայերը շատ անտարբեր են ֆեյխոայի նկատմամբ։ «Ոչ ոք չի գնում ֆեյխոա՝ սուպերմարկետները վերադարձնում էին ապրանքս։ Մի հատ կարգին մենաշնորհ տային՝ փողկապների, մկրատի կամ գոնե Ռուբիկի կուբիկի», — բողոքում է Արիստակեսյանը։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը չի կարծում, որ Արիստակեսյանի դիրքը կարելի է բնութագրել, որպես մենաշնորհ։ «Ուրիշ ոչ մեկ ֆեյխոա չի ներմուծում, որովհետև, մեր մեջ ասած, բավական ապուշ միտքա ֆեյխոա ներմուծելը։ Եթե որևէ սուբյեկտ վաղը գլուխը ծանր առարկայի հարվածի ու հանկարծ որոշի ֆեյխոա ներմուծել, չեմ կարծում որ որևէ մեկ նրան խոչընդոտի»,- ասում է Շաբոյանը։ Լրագրողների պնդմամբ Հայաստանում ֆեյխոայի գները ուռճացված են և 2-3 անգամ ավելի թանկ են քան Վրաստանում։ Միաժամանկ Շաբոյանը խոստովանեց, որ վերջի տարիներին ՏՄՊՊՀ-ն չի հետևել ֆեյխոայի գներին, որովհետև «ոչ մեկին չեն հետաքրքրում ֆեյխոայի գները»։

3 Comments

Մեկնաբանությունները փակ են.