Հմայակ Հովհաննիսյանը շարունակում է մասնակցել ընդդիմադիր տարբեր միջոցառումների: Փորձագետների պնդմամբ երկու-երեք ամիս հետո նա լիարժեքորեն կարող է ընկալվել որպես լուրջ ընդդիմադիր գործիչ:
Հայաստանի գիտությունների ակադեմիայում երեկ տեղի ունեցավ գիտական սիմպոզիում «Հմայակ Հովհաննիսյանի ակտիվզիմի սեմանտիկ և սեմիոտիկ առանձնահատկությունները» խորագրով: Հայ, բրիտանացի և մի քանի ղազախ գիտնակններ փորձում էին հասկանալ Հովհաննիսյանի մասնակցության ազդեցությունը ընդդիմադիր շարժումների վրա:
Բրիտանացի գիտնականները փորձում են կապել Հովհաննիսյանի ակտիվացումը ահագնացող լոքշի հետ, որը պարուրել է քաղաքական դաշտը վերջին շրջաններում: «Հովհաննիսյանը հանդես է գալիս որպես համով հոպարի հավաքական կերպար, որը լրացնում 7-8 տարբեր հայացքներ ունեցող քաղաքական գործիչների տեղ ընդդիմադիր դաշտում», — նշել է Էնթոնի Մաքբոլդվինսթոնը:
Մարդաբանական և էվոլուցիոն հետազոտությունների ազգային կենտրոնի համանախագահ Ալբերտ Զազալյանը բացատրում է Հովհաննիսյանի առկայությունը ընդդիմադիր համեմունքի տեսանկյունից. «Պատկերացրեք որքան տխուր կլիներ Նոր Հայաստանի միջոցառումների շարքը, եթե ինչ-որ պահի չհայտնվեր համով-հոտով քերի Հմայակը և չսկսեր այդ կոլորիտային, համով քննադատություն»:
Մեղք են գիտնականները։
Վերջն եք դուք )))))))))))
…Ինչի՝..ակտիվիզմի….ես ովա ում դռան շունա….