Press "Enter" to skip to content

Նոր Ընտրական օրենսգիրքը կլուծի նաև Խոզի գրիպի խնդիրը

«Ցանկացած նոր օրենք առաողջացնում է մեզ», - ՀՀԿ պատգամավոր
«Դեռ չգիտենք ոնց, բայց կլուծվի», — ՀՀԿ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ – ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց նոր Ընտրական օրենսգրքի առավելությունները: Հանրապետականը բացատրեց, որ նոր օրենսգիրքը միտված է նաև Խոզի և հնարավոր Թռչնի գրիպի համաճարակների դեմ:

«Առայժմ մանրամասները չեմ կարող հրապարակել, քանի որ.. դրանք չկան, սակայն ուզւոմ եմ հստակ ասել բոլորին, որ նոր օրենսգրքի դեմ քվեարկողները քվեարկում են նաև մեր ազգի առողջության դեմ, մեր ապագայի դեմ», — բացատրել է Բաղասարյանը:

Բժիշկները միակարծիք չեն այս հարցում: Անկախ բժիշկների մեծ մասը չի ընդունում երկու երևույթների համակցումը նոր օրենքում:

«Հիմա էդ հարցը լո՞ւրջ եք տալիս», — նշեց անկախ բժիշկներից մեկը ի պատասխան բարձրացված հարցի — «Կթողնե՞ք վիրահատությունս վերջացնեմ, հետո զրուցենք», — շարունակեց բծախնդիր բժիշկը` պատասխանելով վիրահատարան մտած մեր լրագրողի հարցին:

«Առաջին հայացքից աբսուրդ է թվում, սակայն պետք է հավատալ, որ ԱԺ մեծամասնությունը վատ բան չէր առաջարկի,» — պնդում է երիտասարդ բժիշկ, ՀՀ բժիշկների երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը: «Եթե ասում ենք, որ հարցը լուծվելու է, ուրեմն հարցը լուծվելու է»:

Այս պահին պատգամավորները աշխատում են նաև հարկային նոր օրենսգրքի վրա, որը կլուծի իշիասի խնդիրը:

2 Comments

Մեկնաբանությունները փակ են.