Թոշակառուների համար նախատեսված գումարների մեծ մասը հանցագործները պահել են իրենց: «ԱՅՈ» շտաբից տեղեկացնում են, որ բարեգործական 10.000-նոցները նախատեսված էին սոցիալապես անապահով և չկողմնորոշված ընտրողների խմեբրի համար:
Հատուկ քննչական կոմիտեյի ղեկավարը հաղորդում է. «Հանցագործությունը չունի որևէ արդարացում` հազարավոր քաղաքացիներ, տատիկներ և պապիկներ, որոնք պետք է ստանային այս բարեգործական ֆինանսական փաթեթները, զրկվեցին դրանցից բանդայի գործունեության պատճառով:»
«ԱՅՈ» շտաբի Ավանի ներկայացուցիչ Բաբկեն Դիլբոյանը հաստատում է. «Ես անձամբ հստակ բացատրել էի այդ տղաներին, որ գումարները պետք է ազնվորեն բաժանվեն տեղացի սոցիալապես անապահով ընտրողներին` ավելի վճռական և ոգևորված մասնակցություն ապահովելու համար, բայց արդյունքում.. պարզվեց, որ այդ անձիք սրիկա և ժուլիկներ են..»:
Քննությունը այժմ ընթացքում է և ոստիկանությունը վստահեցնում է, որ առգրավված գումարները կենթարկվեն վերահաշվարկի և կգումարվեն այն ֆինանական փաթեթներին, որոնք բաժանելու են անապահով քաղաքացիներին 2017 թ.-ի ընտրություններին:
anapahovneri masin, @ntrutyunneri orn eyiq hishel?…..