Press "Enter" to skip to content

ՇՏԱՊ` Սարգսյան-Նողաիդելի` «Սաակաշվիլի-Ավակով բախումը չի անդրադառնա հայ-վրացական կապերի վրա»

«Մենք պետք է հնարավորինս պահպանենք զսպվածություն այս բարդ իրավիճակում» , - Նողաիդելի
«Մենք պետք է հնարավորինս պահպանենք զսպվածություն այս բարդ իրավիճակում» , — Նողաիդելի

Չորեքշաբթի օրը կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանի և Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հեռախոսազրույցը` կապված Ուկրաինայի վերջին զարգացումների հետ: Երկու ղեկավարները միմյանց վստահեցրել են, որ Սաակաշվիլու և Ավակովի վերջին բախումները և հնարավոր հետագա լարումը որևէ կերպ չի անդրադառնա երկկողմանի հարաբերությունների վրա:

«Մեզ համար շատ կարևոր է պահպանել սթափություն և հավասարակշռություն այս բարդ իրավիճակում», — նշել է Վրաստանի վարչապետը,- «Մենք վստահ ենք, որ Ավակովի կողմից Սաակաշվիլու դեմքին ջուր ցփնելու այդ ցավալի միջադեպը չպետք է անդրադառնա հայ-վրացական քաղաքական կամ տնտեսական հարաբերությունների վրա»:

«Լիովին համաձայն եմ վրացի գործընկերոջս հետ», — նշել է նախագահ Սարգսյանը, «Վստահ եմ, որ մեր կապերը կշարունակեն լինել նույնքան ամուր: Սակայն միաժամանակ հույս եմ հայտնում, որ Սաակաշվիլին իրեն մի փոքր ավելի զուսպ կպահի ապագայում Ավակովի հետ շփումների ժամանակ»:

Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Օդեսայի գուբերնատորին քա#ի համը չհանել
Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Օդեսայի գուբերնատորին քա#ի համը չհանել

«Այսի՞նքն` զուպս կպահի», — նշված է Նողաիդելիի հաղորդագրության մեջ, — «Սաակաշվիլին իհարկե աչքիս լույսը չի, բայց եկեք չմոռանանք, որ այս խռովությունը հրահրել էր ձեր Ավակովը, որը հարձակվել էր մեղադրանքներով: Ու հետո էլ հենց ձեր Ավակովն է առաջինը ջուր ցփնել»:

«Լավ է արել, ցփնել է Սակաշվիլու վրա: Աչքն էլ հանել է: Շիզոֆրենիկի մեկն է ձեր Սաակաշվիլին», — նշված է հեռախոզազրույցի հրապարակված տարբերակում, — «Ավակովը էնքան պլոճիկով տղա է, որ չի վախեցել Պոռոշենկոյի դեմը իրանը ասի Սաակաշվիլուն»:

«Ով ա եղել Ավակովը իր ամբողջ կյանքում..» — եզրափակում է հեռախոսազրույցի հրապարակված կտորը, որը ամբողջական չէ: Առանձին հաղորդագրության մեջ, սակայն, կողմերը վստահեցնում են, որ վերջում հասել են համաձայնության` ամենաղզիկը Յացենյուկն է:

5 Comments

  1. Mher Israyelyan via Facebook Mher Israyelyan via Facebook Դեկտեմբերի 16, 2015

    Все осталось так же, только чайник новый и телевизор..

  2. Նվեր Ղարիբյան via Facebook Նվեր Ղարիբյան via Facebook Դեկտեմբերի 16, 2015

    Սեղմեք Like (y)

    Բիզնես լուր էջին և տեղեկացված կլինեք ամենահետաքրքիր հավաստի նորություններից,բիզնես և մարքետինգային խորամանկություններից,կրեատիվ մոտեցումներից,ուսուցանող պատմություններից և այն ամենից,ինչը ձեզ կօգնի նոր և արդեն ստեղծված բիզնեսում և ընդհանրապես ողջ կյանքում: https://www.facebook.com/pages/%D4%B2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD-%D5%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82/502468459909666

    Եթե հավանեցիք, կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

  3. Bela Khalapyan via Facebook Bela Khalapyan via Facebook Դեկտեմբերի 20, 2015

    Հարկ է հիշել Միմինոյի և Ռուբիկ ջանի հիանալի բարեկամությունը…..

Մեկնաբանությունները փակ են.