Press "Enter" to skip to content

Վարորդների խախտումների բալային համակարգը պարզ ու համառոտ

Համակարգի նախնական տարբերակը մի փոքր բարդ էր ու խճճված
Համակարգի նախնական տարբերակը մի փոքր բարդ էր ու խճճված

Արդարադատության նախարարությունը առաջարկում է վարչական իրավախախտումները հաշվարկելու բալային համակարգ, որը
թույլ կտա տուգանել գույք չունեցող և տուգանքները մուծելուց նենգաբար խուսափող վարորդներին: Համակարգը թեև առաջին հայացքից մի փոքր բարդ է թվում իրականում շատ պարզ ու մատչելի է:

Յուրաքանչյուր 5000 դրամ տուգանվելու դեպքում վարորդի հաշվին 10 բալ է կուտակվում: Բացառությամբ շաբաթ/կիրակի արված խախտումների, երբ կուտակվում է 7 բալ և բացառությամբ տոն օրերի, երբ կուտակվում է 4 բալ: Եթե խախտումը կատարվում է և՛ շաբաթ/կիրակի, և՛ տոն օրը` տուգանային բալերը կկազմեն ընդամենը 2: Բացառություն կկազմի միայն այն դեպքը, երբ խախտումը կատարվել է աշխատանքային շաբաթ օրը, որը սակայն դարձել է աշխատանքային, այն պատճառով, որ աշխատանքային օրերից մեկին եղել է տոն: Այդ դեպքում կկուտակվի 3.4 բալ:

600 բալից ավելիի դեպքում վարորդը զրկվում է վարորդական իրավունքից, 800 բալից հետո բժշկական ապահովագրությունից, իսկ 1000 բալից հետո` հայկական հեռուստաալիքներ դիտելու հնարավորւթյունից: Բացառությամբ իհարկե այն վարորդների, ով 600 կամ ավելի բալ հավաքել են մեկ օրում` նրանք կներկայացվեն Գինեսի ռեկորդների գրքի փորձագետների ուշադրությանը: Միևնույն ժամանակ վարորդը հնարավորություն ունի նվազեցնելու բալեր`՝ տուգանքները վճարելով կամ առվազն 20 հոդված ճանապարհատրանսպորտային խախտումների վարչական օրենսգրքից արտասանելով: Եթե խախտումից հետո երեք ամսվա ընթացքում վարորդը այլևս խախտում չի անում, բալերը զրոյանում են, 6 ամիս հետո ԴԱՀԿ ծառայությունը անձամբ նրա հաշվին է փոխանցում 5000 դրամ, իսկ մեկ տարի չտուգանվող վարորդները կստանան ամանորյա բացիկներ և նվերներ ճանապարհային ոստիկանությունից: Բալերը զրոյանում են նաև յուրաքանչյուր հաջորդ տարվա սկզբում, եթե բալերը չեն գերազանցում 600-ը կամ հենց 600 են, կամ 599 են ու վարորդը երթևեկել է անլվա մեքենայով:

26 Comments

  1. Levon Boyajyan via Facebook Levon Boyajyan via Facebook Դեկտեմբերի 14, 2015

    Vostikanutyan koxmic bacik kstanas(shnorhavor amanor ev surb cnund)….)))))))

  2. Iren Nazaryan via Facebook Iren Nazaryan via Facebook Դեկտեմբերի 14, 2015

    :)))) he he: isk heto? balery veracvum en bonusneri u gumarvum en Yerevan City-i Havatarim Hachaxordi qarterin che?

  3. Kemo Hay via Facebook Kemo Hay via Facebook Դեկտեմբերի 14, 2015

    duq et aseq, matemi balere inchkan petka lini vor haskana glxin galiqe gone? 😀

  4. Жора Кясинян via Facebook Жора Кясинян via Facebook Դեկտեմբերի 14, 2015

    Де ба инч!! Ми кани йоги ен мнацел эс еркрум!! Иранкел кгнан у эс сах оренкннр& эл чи ашхати!! Де эс Йо &нтрялнери йамар чи Эт балер& кам иранц &нтаники андамнери!! Мер йасарак жоховрди йамара!! Дук ай нахарарнер у патгамаворнер овкер снвум ен эс жоховрди арюнов!! Эт гумарнер& гоне уххек мер еркри сайманнер вортех мер ерехекнен кангнац айл воч те дзер тагажарангнер&!! Йерика грпек эс еркир& ми кич ел дзер апайовутюн& пайох зинвори масин мтацек!!

  5. Gor Gor Դեկտեմբերի 14, 2015

    Ba tenc @lnuma vor baleric kdrvum likvides mnum? Xaaaayyyy araaaa

  6. Manvel Hovhannisyan via Facebook Manvel Hovhannisyan via Facebook Դեկտեմբերի 14, 2015

    mi hat harc vor asenq havaqec 600 bal u zrkvec varordakan iravunqic, ba vonc e 800 kam 1000 bal havaqelu))))

  7. Sona Sirunyan via Facebook Sona Sirunyan via Facebook Դեկտեմբերի 14, 2015

    ес инч таза пог ашхателу дзева часкаца ес кникн гжвела нстел ес инч имарутюн ен оринел

  8. Garik Garik Դեկտեմբերի 15, 2015

    Kartsum em vorpes noramucutyn balain hamakargn kareli e poxel Rixtri sandxakov hnn.

  9. Arthu Rich via Facebook Arthu Rich via Facebook Դեկտեմբերի 15, 2015

    Aveli lav chi fishka lini bali tex@?? 100fishka havaqoxner@ gnumen vishka)

Մեկնաբանությունները փակ են.