Press "Enter" to skip to content

Գլխավոր գանձապետի սուրճի բաժակում հայտնաբերվել է մուրազ` գեղեցիկ նժույգ

ww
Սպիտակ նժույգը համարվում է մուրազների արքան:

Առավոտյան 9:15-ի շրջաններում լրատվամիջոցները ուրախալի լուր են ստացել Ֆինանսների նախարարությունից` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի սուրճի բաժակում հստակ ըդգծվել է գեղեցիկ նժույգ: Դեպքի վայր մեկնած փորձագիտական խումբը ֆիքսել է նժույգի առկայությունը  և միաձայն հաստատել, որ այն դրական խորհրդանիշ է: Եզրակացության մեջ մասնավրապես ասվում է, որ երկրի գանձապետարանին սպասվում է «մեծ մուրազ և անսպասելի հարստացում»:

Ինքը Ջանջուղազյանը համեստաբար հերքեց երկրի տնտեսությունը դե ֆակտո փրկելու փաստը. «Այդ սուրճը նույնիսկ ես չեմ եփել: Բերեցին, խմեցի ու վերջում շուռ տվեցի, չգիտեմ էլ ինչու` սովորաբար այդպես չեմ վարվում: Որևէ ակնկալիք չունեի, բայց շատ ուրախ կլինեմ, եթե ինչ-որ դրական շարժ արձանագրվի», — նշեց գլխավոր գանձապետը:

Դեպքի առիթով արդեն կա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը առնվազն 8 բաժակ սուրճ մատուցել Ջանջուղազյանին ամեն օր: Ինքը պաշտոնյան նշում է, որ սովորաբար օրը մեկ բաժակ սուրճ է ըմպում. «Լավ 2, եթե շատ հոգնած եմ… առավելագույնը 3, եթե ինչ-որ լավ առիթ կա: Բայց ինչ արած` հայրենիքի համար պատրաստ եմ 8 բաժակ խմել», — նշեց Ջանջուղազյանը: Գանձապետարանին կից ժամանակավոր ստեղծված բաժակ նայողների հանձնաժողովը, այսօր կեսօրին արդեն արձանագրել է «դուռ» և «աչք» գանձապետի սուրճի բաժակներում: «Դուռը իհարկե շատ լավ է` հնարավրություն է: Մի փոքր մտահոգում է աչքը, բայց աշխատում ենք լավատես մնալ», — նշեց թասեոլոգ տիկին Եսենիան: Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ գանձապետի բաժակում կհայտնաբերվի եղջերու կամ եղևնի, ինչը արդեն թույլ կտա խոսել երկրւմ տնտեսական բումի մասին: