Press "Enter" to skip to content

Դեկտեմբերին կկատարվի առաջին ասֆալտապատումը մերկասառույցի վրա

 

Մինուսային ջերմաստիճանին ասֆալտը կոփվում է

Դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի կապալառու շինարարական ընկերությունները պատրաստվում են կատարել առաջին ասֆալտապատումը մերկասառույցի վրա: «Սա պատմական իրադարձություն է, բարեկամներ: Նախկինում մենք ասֆալտապատում էինք կատարել ցուրտ եղանակներին, թաց ճանապարհների վրա` Վանաձորում նույնիսկ ուժեղ անձրևի տակ, բայց դեռ երբեք չենք փորձել ասֆալտ փռել անմիջապես մերկասառույցի վրա», — նշեց ԱներՇինՁագ ընկերության տնօրեն Սամսոն Աստաբատյանը: Շինարարների կարծիքով մերկասառույցի վրա դրված ասֆալտը կփչանա ռեկորդային արագ ժամկետներում, ինչը իր հերթին կստեղծի նոր պատվեր քաղաքապետարանից և ընկերությունը կրկին կանցնի գործի: «Այս քայլերը միտված են առողջացնել տնտեսությունը` խթանելով նոր աշխատատեղերի ստեղծումը, միջին ու խոշոր բիզնեսի զարգացումը», — պարզաբանեց ճանապարհաշինության մեգավարչության պետ Սամվել Ատկատյանը, — «այս ծրագիրը կարճ ժամկետում կամրապնդի քաղաքացի-խադավիկ կապը, որը փքր ինչ տուժել էր արագաչափերի տեղադրումից հետո»: Ներկա պահի դրությամբ ուսումնասիրություները ցույց են տալիս, որ ասֆալտի փոսերը առաջանում են մոտ 1 տարի ժամանակահատվածում, ինչը փաստորեն գործազուրկ է թողնում շինարարական ընկերություններին: Իսկ մերկասառույցի վրա փռած ասֆալտը ունի 2-3 ամսում շարքից դուրս գալու բոլոր նախադրյալները:

Շինարարը նշում է, որ եթե ծրագիրը հաջողվի, գուցե արդեն մյուս տարի փորձեն հենց ձյան ծածկույթի վրա ասֆալտ փռել: «Այսպիսով անդադար պատվեր-վերանորոգում շղթա կստեղծվի ու դա մեզ հնարավորություն կտա եռապատկել աշխատանքների ծավալը և վերջ տալ արտագաղթին: Մի մոռացեք, որ մենք սա անում ենք մեր հարազատների համար», — հավելեց Աստաբատյանը:

Երևանյան փորձով արդեն հետաքրքրված են Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները, որոնք խոստացել ժամանել և տեղում արձանագրել խիզախ ասֆալտապատումները:

6 Comments

  1. Արա էս Արմքոմեդին պահի տակ լենտայում խառնվում ա մնացած թարմացումների հետ, կարդում, լուրջ ես ընդունում, էթում ես էն աշխարհ, հետ ես գալի)

  2. АрмКомеди ес дзез сирум эм ,дук верчн эк ,эскан чшмартутюн миайн дук эк асум:-) 🙂 🙂 🙂 🙂 🙂

    • anonimus anonimus 19/11/2015

      Հասմիկ ջան, ինչ լավ ա, որ քեզ այդքան քիչ բան ա պետք… ուրախությանդ սահման չկա…

  3. anonimus anonimus 19/11/2015

    Արմքոմեդին պահի տակ չգիտեմ ինչ ա անում, բայց լավ չի անում որ վայր ժամ ու անուններ չի նշում.
    Բա.

Մեկնաբանությունները փակ են.