Press "Enter" to skip to content

ՀՀԿ-ն կրկին հիասթափեցրեց` հանրաքվեի շրջանակներում ընտրակաշառք չի լինելու

«Մի հիասթափվեք, սպասեք հաջորդ ընտրություններին», - ՀՀԿ խոսնակ
«Մի հիասթափվեք, սպասեք հաջորդ ընտրություններին», — ՀՀԿ խոսնակ

ԵՐԵՎԱՆ — Չորեքշաբթի օրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազինսկին հանրությանը ներկայացրեց կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հանրաքվեի չարաշահումների մասին: Խոսնակը բացատրեց, որ որևէ ընտրակաշառք չի լինի, քնաի որ «սա դասական ընտրություն չէ, այլ հանրաքվե»:

«Ցավով եմ նշում սա և գիտեմ, որ բազմահազար մեր ընտրողները կարող են մի փոքր հիասթափվել, սակայն որևէ գումարներ չեն բաժանվելու… Դա տեխնիկապես անհնար է, քանի որ սա  ընտրություններ չեն, այլ պարզապես հանրաքվե», — բացատրեց խոսնակը:

Հայտարարությունը առաջացրեց խիստ արձագանք հանրության կողմից: Թամար տատի, 74 տարեկան, Նոր Նորքի 4-րդ զանգված.

«Ո՞նց թե ոչ մի ընտրակաշառք... բա էլ ընտրությունների իմաստը ո՞րն ա...» - տատի
«Ո՞նց թե ոչ մի ընտրակաշառք… բա էլ ընտրությունների իմաստը ո՞րն ա…» — տատի

«ՉԷԷԷԷԷԷԷԷԷ… Ինչու պիտի չտան գումար?? Էլի քվեաթերթիկներ են լինելու, էլի գնալու ենք ընտրատեղամասեր, այսինքն գոնե մեխանիզմների և ֆորմատի առումով էլի ընտրություններ են»:

Թամար տատու մտահոգությունը կիսում է նաև «Հանուն արդար բաշխման» ՀԿ-ի ղեկավար Վալդեմար Տինտիրունցը. «Ժովովրդի մտահոգությունը հասկանալի է` ՀՀԿ-ն ուզում է գցել մարդկանց և նրանք դիմադրում են: Չի կարելի ստեղծել մի մշակույթ, ակնկալիքներ, իսկ հետո կտրուկ փոխել այն… Կարծում եմ իշխանությունը պարզապես գումար է խնայում խեղճ ժողովրդի վրա»:

Անանուն աղբյուրների համաձայն իշխանությունը չի բացառում, որ հասարակական ճնշման տակ կարող է բյուջեի պահուստային ֆոնդից որոշ գումարներ հատկացնել` նախընտրական խրախուսանքների համար:

5 Comments

  1. Artak Zarayelyan via Facebook Artak Zarayelyan via Facebook Նոյեմբերի 19, 2015

    ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ընդվզեն այս երևույթի դեմ ինչ է նշանակում ընտրակաշառք չի լինելու տենց լավ չի թաղային հեղինակություններին ել մի խառնեք պրոցեսին

  2. Andranik Zaqaryan via Facebook Andranik Zaqaryan via Facebook Նոյեմբերի 19, 2015

    Սրանք գիտեն թե ժողովուրդը իրենց սիրուն աջքերի կամ խելքի համարա ընտրել այսքան տարի.

Մեկնաբանությունները փակ են.