ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ձեռք է բերել ԱՄՆ Նախագահ Ջոն Քենեդիի սպանությանը առնչվող նոր փաստեր, որոնք բացահայտում են իրական մարդասպանին: Զուրաբյանի խոսքով փաստերը ձեռք են բերվել մի քանի տարվա մանրակրկիտ և հետևողական աշխատանքի արդյունքում, սակայն դրանք չեն ներկայացվելու իրավապահ մարմիններին: «Դե չեմ վստահում ես ՀՀ Ոստիկանությանը, հո զոռով չի՞: Բայց փաստերը ուղղակի անհերքելի են: Բայց իրոք չեմ վստահում, ի՞նչ անեմ», — նշվում է Զուրաբյանի տարածած հայտարարությունում: Հայտարարությանը արդեն արձագանքել է ՀՀ Ոստիկանությունը` խնդրելով ունեցած փաստերը տրամադրել ուսումնասիրության և հետագայում ԱՄՆ իրավապահ մարմիններին փոխանցելու համար: Սակայն պատգամավրը կրկին պնդել է, որ ապշեցնող բացահայտումնրից ոչ մեկի մասին խոսք անգամ չի ասի Ոստիկանությանը: «Իհարկե դուք շոկի մեջ կընկնեք իմ սենսացիոն բացահայտումից, բայց ես բացարձակ անվստահություն ունեմ դատախազության, ոստիկանության և քնչական մարմինների նկատմամբ, որոնք ապացուցել են, որ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հետաքննելիս մշտապես ղեկավարվել են Հայաստանում իշխող կոռումպացված վարչախմբի ցուցումներով: Միայն կակնարկեմ, որ Լի Հարվի Օսվալդը բոլորովին անմեղ է, իսկ երբ իմանաք ով է մեղավորը` կուշաթափվեք…, բայց դե չեք իմանա»:
Զուրաբյանը նշում է, որ ամենաուշը հինգշաբթի օրը հստակ կպարզի նաև Խաչատուր Աբովյանի անհետանալու հանգամանքները, սակայն կրկին չի կիսվի ոստիկանության հետ: «Ես ուղղակի այդպիսի մարդ եմ` եթե մեկին չեմ վստահում, ւրեմն չեմ վստահում էլի, հո զոռով չի: Ինքս էլ եմ զարմանում ինչպես կարող էր Խաչատուր Աբովյանը մեր քթի տակ լիներ այսքան տարիներ, ու ոչ մեկ գլխի չընկներ: Այնուամենայնիվ այս տեղեկությունը կտարածեմ, միայն տոտալ իշխանափոծության պարագայում», — ամփոփեց Զուրաբյանը:
Որովհետև Քենեդիին չեն սպանել)))
Հարգելի խմբագրակազմ, միշտ մեծագույն սիրով եմ ընթերցում ձեր լուրերը, բայց շատ-շատ-շատ խնդրում եմ՝ նյութը հրապարակելուց առաջ ստուգեք տառասխալներն ու վրիպակները. hո դուք էլ հայկական մնացած լրատվականները չեք…