ՎԵՆԵՏԻԿ — Երկուշբթի առավոտյան պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ կյանքի 73-րդ տարում կյանքից հեռացել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Պաբլո Պիկուլոյի բաջանաղ` Պիլենցա գյուղի ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչ Բենիտո Կուտունիոն:
ՀՀ կառավարությունը արդեն ցավակցական նամակ է ուղարկել հանձնաժողովի անդամի բաջանաղի ընտանիքին և շաբաթվա վերջում պլանավորում է այցելել Կուտունիոյի հոգեհանգիստյան արարողությունը:
«Մեծ ցավով տեղեկացանք, որ Հայաստանի հետ սերտորեն համագործակցող Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկի բաջանաղը վաղաժամ հեռացել է կյանքից: Մեր աղոտքներն ու մտքերը այս օրերին Բենիտոյի հարազատների հետ են», — նշված է կառավարության հաղորդագրության մեջ:
ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կիսվեց կսկիծով մեր լրագրողի հետ. «Վերջին տարիներին Բենիտոն ուներ աղեստամոքսային տրակտի խնդիրներ, երիկամների հետ որոշ խնդիրներ և ընդհանուր առմամբ հիպերտոնիկ էր… Շատ ցավալի է իհարկե, բայց կարծում եմ մեկ-երկու շաբաթ անց հանձնաժողովը կկարողանա ուշքի գալ այդ ցնցումից և շարունակել կարևոր աշխատանքը ի նպաստ… շարունակել աշխատանքը»:
Հովհաննես Սահակյանը մանրամացնեց իշխանության հետագա քայլերը. «Կարծում եմ 7-ն ու 40-ը միասին կանեն, այնպես որ մենք նախ կայցելենք պանիխիդը, իսկ մի շաբաթից Իտալիա կմեկնի ավելի համեստ պատվիրակություն` մի բաժակ բարձրացնելու հանձնաժողովի անդամի բաջանաղի հոգու լուսավորության համար»:
Աղբյուրների փոխանցմամբ բաջանաղի քելեխի բաստուրման և սուջուխը ապահովելու է հայկական կողմը:
Lav mard er… Apsos… 🙁
ցավակցում եմ տղերք ջան,ձեզ պինդ պահեք
ayyyyyyyyyyyy,senc ban chey kardace
to du erb eir merel or esor merar
Հետաքրքիրա, առաջի՞ն անգամ էր մեռնում…
lurjeq asum
Վախնամ Գալուստը չդիմանա ըս կորստին…
Armcomedy jan en jamanak aveli kazmakerpvac ein himi mi tesak anhaves eq ha ? Bayc meka shat em.sirum dzez
Մարդ չգիտի. խնդա, թե լա