Press "Enter" to skip to content

Ընտրողները կքվեարկեն առանց անձնագրի կամ ID քարտի` երդվելով

Նույնականացման քարտը շատ հեշտ կորում է. ի՞նչ անի ընտրողը
Նույնականացման քարտը շատ հեշտ կորում է. ի՞նչ անի ընտրողը

Ազգային ժողովը հաջորդ քառօրյային կքննարկի ընտրական օրենսգրքի բարեփոխումների ևս մեկ փաթեթ, որը` հեղինակների պնդմամբ, կխթանի մասնակցությունը ընտրություններին: Պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով չի կարելի սահմանափակվել  նույնականացման քարտերով քվերկություն թույլատրելով. «Տեսեք` մենք ունենք մոտ 900 000 ընտրող, ով պարզապես ալարում է գնալ ընտրելու` չի ուզում ման գա, գտնի անձնագիրը կամ նույնականացման քարտը: Ի՞նչու զրկենք այդ մարդկանց իրենց սահմանադրական իրավունքից», — ներկայացրեց Սահակյանը.

Համաձայն նոր օրինագծի, ընտրողը կարող է ներկայանալ ընտրատեղամաս առանց անձը հաստատող որևէ փաստաթղթի, երդևել մոր կամ հոր արև, որ այդ օրը նա դեռ չի քվեարկել, ստանալ քվեաթերթիկը և ազատ քվեարկել: «Մեր ժողովուրդը ավանդապաշտ, ազնիվ ժողովուրդ է. բացառված է, որ որևէ հայ մարդ կարող է սուտ երդում տալ մայրիկի արև», — նշեց Սահակյանը:

Նախաձեռնությունը արդեն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հավանությանը: ԿԸՀ Նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ պետք է շարժվել անմեղության կանխավարկածի սկզբունքներին համահունչ. «մինչ օրս չկա որևէ դեպք, որ մարդ գա ըտրատեղամաս և սուտ երդում տա: Ճիշտ է, երդման մեխանիզմը դեռ չենք էլ կիրառել, բայց եթե չկա բողոք, ի՞նչ խախտման մասին է խոսքը», — բացատրեց Մուկուչյանը:

Ես ունեմ Վենետիկի հանձնաժողովի կաշառված անդամների ցուցակ, որը չեմ հրապարակի:
Ես ունեմ Վենետիկի հանձնաժողովի կաշառված անդամների ցուցակ, որը չեմ հրապարակի:

Ընդդիմությունը գտնում է, որ նոր մեխանիզմը հերթական սողանցք է ապահովում կեղծարարների համար: «Հնարավոր է ընտրողը շատ վատ հարաբերությունների մեջ է ծնողների հետ և չի խորշում սուտ երդում տալուց: Հնարավոր է ընտրողը մանկատնից է և երբեք չի էլ ճանաչել իր ծնողներին: Ի՞նչպես իմանանք որ իշխանությունները արդեն չեն հավաքել նման մարդկանցով տասնյակ ավտոբուսներ ընտրատեղամասերով շրջելու համար», — ասաց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ չի պատկերացնում, թե ինչպես Վենետիկի հանձնաժողովը կարող էր հավանություն տալ նման թերի օրինագծին. «ինձ թվում է սա հստակ ահազանգ է, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառել են: Ես ունեմ հստակ փաստեր, որոնք սակայն չեմ տրամադրի իրավապահ մարմիններին: Բայց փաստերը շատ հստակ են ու անհերքելի»:

2 Comments

  1. Artur Pavleyan via Facebook Artur Pavleyan via Facebook Նոյեմբերի 6, 2015

    Хи , мез мот ми амбохч кускцутюн мор кфури така мнацел

Մեկնաբանությունները փակ են.