ԵՐԵՎԱՆ — Կառավարությունը պաշտոնապես արձագանքեց բիզնես միջավայրը գովացող հրապարակմանը: Հոկտեմբերի 28-ին հրապարակված Doing Business համաշխարհային բանկի ուսումնասիրությունը բարձր է գնահատել երկրում բիզնես սկսելու հնարավորությունները, իսկ անդրադառնալով վարչապետին հատուկ շեշտել է` «մի հիանալի անձնավորություն»
Կառավորության պատասխանը իրեն սպասել չտվեց և մեկ շաբաթ անց արդեն Doing Business-ի տարեկան զեկույցի օրը` հոկտեմբերի 28-ը, հռչակվել է ոչ աշխատանքային օր`տոն, իսկ հաջորդող երկուշաբթին` մեռելոց: «Որովհետև մենք կարևորում ենք տնտեսությունը», — բացատրել է կառավարության թափանցիկության գծով պատասխանատու պաշտոնյան, որը խնդրեց չնշել իր անունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստովանել է, որ «կառավարության վերջին տարիների հաջողության գնահատականը իհարկե հաճելի է, սակայն առաջացրել է անսպասելի խնդիրներ»:
«Ամանորի ուղերձս պետք է ջնջեմ, նորը գրեմ…», — բացատրում է Աբրահամյանը, — «Պատկերացնում եք` առաջին անգամ մտածեցի մի քիչ շուտ` նախօրոք գրեմ էդ անտեր ուղերձը, արանքից հանեմ, էն էլ` հոպ… Քիչ էր մնում վերջին հինգ տարվա ամենակարևոր իրադարձությունը բաց թողեի ճառում…»:
Համաշխարհային բանկին միացել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը, որը վարչապետին տվել է «Հայկական Ադամ Սմիթ» կոչումը և նշված նկարը իրական չափով:
Շատ է հավանել ՞,թող տանի իրանց մոտ,մի ամսում իրանց բյուջեն կուտի մուկը, իսկ բիզնեսները իրանով կանի,այ Էշ ,դու ինչ գիտես հայաստանի բիզնեսի մասին,այ որ սաշիկը ու միշիկը քո երկրում փայ մտնեն ,նոր կհասկանաս,սրա գաղտնիքը։