Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ամբողջ ՀՀ տարածքը օֆշորում գրանցելու հայեցակարգը: Նորարարությունների ու բարեփոխումների վարչության պետ Կառլոս Մանվելյանի պնդմամբ նախաձեռնությունը էականորեն կնվազեցնի փոքր ու միջին բիզնեսների և քաղաքացիների հարկային բեռը, հնարավորություն կտա Հայաստանին ազատվել պետական պարտքից և վարկային պարտավորություններից, ինչը հաշված ամիսների ընթացքում կառողջացնի տնտեսությունը: «Այս նախաձեռնությունը քննադատողները պնդում են, որ de facto այդպես Հայաստանը ազգովի «պարտքերից թռնում է», իսկ մենք ասում ենք` «ինչու՞ ոչ»: Ինչու՞ բոլորս միանգամից չգրանցենք Կիպրոսում բոլոր ՍՊԸ-ները, նախարարությունները, համատիրությունները», — նշեց Մանվելյանը իր ելույթում:
Ընդհանուր առմամբ կառավարությունը դրական արձագանքեց առաջարկին` խնդրելով հավելյալ հետազոտություններ կատարել, ուսումնասիրել օրենսդրական դաշտը: «Առաջարկությունը համարձակ է, բայց մի քանի հարց դեռ վիճահարույց են: Օրինակ` իրավասու է արդյո՞ք Կիպրոսը կամ ցանկացած այլ օֆշորային երկիր գրանցել մեկ այլ երկիր: Եվ ամենակարևրը`, պարտքատերերի մեծ մասը հստակ գիտի Հայաստանի գտնվելու վայրը ու կգա պարտքը պահանջելու», — նշեց իրավաբան Վարդան Հովսեփյանը: Նա առաջարկեց քննարկել Հայաստանը վերանվանելու տարբակը` պնդելով, որ եթե քարտեզների վրա և Google-ում Հայաստանի անունը փոխվի, դա ավելի մեծ շփոթություն կստեղծի պարտատերերի մոտ:
Կառավարությունը ևս մեկ անգամ կանդրադառնա հայեցակարգին «թարմ ուղեղով» հունվարի 25-ին` ամանորյա տոներից անմիջապես հետո:
իդեա տվեցիք իրանց 🙂
ավելի լավ չի դրա տեղը վաճառեն apple ընկերությանը