Press "Enter" to skip to content

Աշակերտը արժանացել է Գալուստ Սահակյանի անվան կրթաթոշակի

ddd
Կրթաթոշակը հավակնում է դառնալ ամենամյա

Երևանի թիվ 211 ավագ դպրոցի աշակերտ Սահակ Գալստյանը արժանացել է ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի անվան կրթաթոշակին` այս մասին է ահազանգում դպրոցի ծնողական կոմիտեն: Ծնողները բողոքում են, որ անհասկանալի են չափանիշները, որոնցով ընտրվել է կոնկրետ Սահակը այլ ոչ թե մեկ այլ աշակերտ: «Չեմ ուզում վիրավորել որևէ մեկին, բայց Սահակ Գալստյանը դասարանի ամենաընդունակ աշակերտը չի, եթե հասկանում եք  ակնարկս: Քառորդները միշտ դժվարությամբ է փակում, ստուգողականները` արտագրում, օրագիրը` միշտ մոռանում: Իսկ իմ տղան կլոր գերազանցիկ է», — բողոքում է տիկին Լուսինեն` դասարանի ավագի մայրը:

Կրթաթոշակը Սահակին հնարավորություն կտա շարունակել ուսումը ցանկացած բուհում վճարելով ուսման վարձի ընդամենը 10% և անդամակցել երկրի ցանկացած հանրապետական կուսակցության` ազատվելով անդամավճարից: Մեզ հետ զրույցում 11-րդ դասարանցի Սահակը որևէ ոգևորություն չհայտնեց, միայն նշեց հետևյալը. «Այո շնորհակալ եմ թոշակի համար, ինչու ոչ, առավելագույնս կփորձեմ արդարացնել հանուն կրթության և հավերժության»:

Կրթության և գիտության նախարարությունից հրաժարվեցին հստակեցնել չափորոշիչները, որոնցով հանրապետության բոլոր դպրոցներից ընտրվել է հենց Սահակը: «Սենց ասեմ. մենք փնտրում էինք արտասովոր մի երեխա, ով ունի քաղաքական դաշտում ռեալիզացվելու մեծ պոտենցիալ: Հասակակիցները կամ առհասարակ մարդկանց մեծամասնությունը կարող է երեխային չհասկանալ, բայց ո՞վ կարող է պնդել, որ Սահակը վաղը-մյուս օր չի դառնա երկրի երկրորդ դեմքը», — նշեց ԿԳՆ կրթաթոշակների բաժնի ղեկավար Գալինա Գրիգորյանը:

Սահակը դեռ չի որոշել, թե որ բուհ է ցանկանում ընդունվել. «Ես պոլիտիկա եմ սիրում…կամ քաղաքաշինական, կամ միջազգային հարմարավետություններ»:

ARMACAD գիտատեղեկատվան հարթակի ներկայացուցիչ Խաչիկ Գևորգյանը ներողություն խնդրեց, որ մինչ օրս ոչ մի տեղեկություն Գալուստ Սահակյանի անվան կրթաթոշակի մասին չի տեղադրել և խոստացավ հաջրդ տարի նոխօրոք տեղեկացնել ընթերցողներին այս հնարավորության մասին:

8 Comments

  1. Aram Hovhannisyan via Facebook Aram Hovhannisyan via Facebook Հոկտեմբերի 22, 2015

    Տեքստը հրապարակելուց առաջ մի հատ վրայով անցեք էլի: Առաջին անգամը չի, լիքը տառասխալներ ու վրիպակներ եմ տեսնում ձեր սայթում: Քարրորդ, ներկայացւցիչ, հանրեպետության, ոչ չի, նոխորոք…

  2. Gnel Hayrapetyan via Facebook Gnel Hayrapetyan via Facebook Հոկտեմբերի 22, 2015

    Galust sahakyaniiiiii,et Mashtocic u Sevakic barzra che,galust sahakyani anvan????BARI GALUST APAHOV HAYASTAN!

  3. avc210673 avc210673 Հոկտեմբերի 22, 2015

    Ինչ կա չհասկանալու?Գալուստ Սահակյանը Սահակ Գալուստյանին)))))))))))))))))))

  4. Անշեղելի Երազանք via Facebook Անշեղելի Երազանք via Facebook Հոկտեմբերի 23, 2015

    Զարմացած եմ,ու այս տղան իրեն հպարտ է զգալու՞՞՞մի տեսեք ու լսեք իրեն,ու սա բանասեր է․․․․ու արդեն կրթաթոշակ է անվանակոչել,ինչ ասեմ,ցավով եմ ասում Գլուխդ բարձրացրու ով մեծն Մաշտոց․

  5. Luiza Ginosyan via Facebook Luiza Ginosyan via Facebook Հոկտեմբերի 23, 2015

    ել ով դիմանա…ուրիշ ավելի առժանի մարդ չգտան Հայստանւմ, որի անվամբ լիներ այդ էոշակը…

Մեկնաբանությունները փակ են.