Երևանի քաղաքապետարանը ցավով մերժեց մի շարք քաղաքացիների կոչը, որի համաձայն «Էրեբունի-Երևան» տոնակատարության բյուջեն պետք է հատկացվեր սահմանամերձ գյուղերին: Հինգշաբթի ասուլիսի ընթացքում քաղաքապետարանի խոսնակ Բենիամին Բաբաջանյանը բացատրեց, որ «սահմանամերձ գյուղերին ավելի լավ բան կանեն»:
«Այդ գումարը հատկացվել էր հատուկ այդ միջոցառման համար, սակայն մենք միևնույն է այն ի վերջո ուղղում ենք նշված գյուղեր», — բացատրեց խոսնակը:
Քաքաքապետարանը խստացել է նաև նվազեցնել մեգաթիթեռների կառուցումը հաջորդ տարի, որպեսզի խնայված գումարը ուղղվի Աբովյան փողոցի ասֆալտապատմանը, որի խնայված միջոցներով կգնվի կոնյակ, իսկ այ դրա խնայված միջոցների 17%-ը կուղղվի սահմանամերձ գոտիների աջակցությանը:
«Մենք հսկայական օգնություն ենք նախատեսել մեր սոցիալապես անապահով մարզային բնակիչների համար: Իրենց ուղարկելու ենք 2797 հատ քաղաքապետարանի լոգոյով դրոշակներ, շարֆիկներ և մի քանի շիշ կոնյակ», — մանրամասներց քաղաքապետարանի խոսնակը:
Տավուշի բնակիչները արդեն շնորհակալություն են հայտնել բարեգործական մղումների համար և հույս հայտնում, որ քաղաքապետարանը դրանով չի սահմանափակվի:
« Երևանի լոգոյով դրոշակները իհարկե հաճելի էր ստանալ, սակայն հույս ունենք, որ օգնությունը կշարունակվի…», — ասում է 75-ամյա Բերքաբերի բնակիչ Արամայիս Քլոյանը, -«մենք հույս ունենք, որ մեզ կուղարկենք նաև տոնական միջոցառումների բուկլետը, ինչպես նաև գոնե մեկ-երկու էն մեծ պլաստմասե թիթեռներից»:
Քաղաքապետանը խոստացել է ընդառաջ գնալ նույնիսկ այս հարցում. «Բուկլետներն էլ կուղարկենք, օկ..», — նշել է քաղաքապետարանը:
Պաշտոնյաները վստահեցնում են, որ որևէ ակնկալիք անպատասխան չի մնա և այժմ ուղարկելուն պատրաստվում է «ոչ միայն առաջին անհրաժեշտության թիթեռները, այլև մի քանի ռազմավարական ֆլամինգո»:
Քաղաքապետանը խոստացել է ընդառաջ նգալ
tan2 lav droshaki xorovac ka, chgnanq mi mi ktor utenq