ԵՐԵՎԱՆ — Ռուսաստանի հայերի միության նախագահը բացատրեց իր մուտքը ՀՀ քաղաքական դաշտ` նշելով հասարակության աճող պահանջը դեպի լեզվական խնդիրներ ունեցող առաջնորդներ: Նրա պնդմամբ Հայաստանի հասարակության մեծ մասին ենթագիտակցաբար ձգում է ֆանտաստիկ հարուստ, բայց կիսագրագետ առաջնորդի առկայությունը քաղաքական դաշտում:
Աբրահամյանի մամլո խոսնակ Ռուդիկ Մովսեսովը բացատրում է. «Արդեն կես տարի է, ինչ հայ հասարակությունը զրկվել է հարուստ բարեգործ-քաղաքական գործիչ հայրական կերպարից: Դա ծանր է անդրադառնում քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի վրա: Հենց այդ հարցն ենք փորձում լուծել մենք»:
Այս մոտեցումը ողջունել է ՀՀ հիմնադիր սոցիոլոգ Ահարոն Ադիբունցը. «Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ժողովրդի 74%-ը դիսկոմֆորտ է զգում, երբ քաղաքական գործիչը կարողանում է օգտագործել բարդ ստորադասական նախադասություն: Մարդիկ ուզում են իրենց զգալ խելացի և բանիմաց, ինչը հնարավոր է միայն նման քաղաքական գործիչների հայտնվելու շնորհիվ»:
Արա Աբրահամյանը արդեն սկսել է ոսկեզօծ դղյակի կառուցումը Վայոց Ձորում, որի համար գնել է Վայոց Ձորի 64%-ը և հարակից մի քանի գյուղ Գեղարքունիքում: «Սկսվել է նաև կարտոֆիլի հավաքագրումը, որը պետք է բաժանվի գյուղացիներին 2017-ի ընտրությունների ընթացքում»:
Վայոց Ձորի մեր աղբյուրների համաձայն Աբրահամյանի դղյակում արդեն կառուցվել է հատուկ տուն իր կոկոռդիլոսի համար: «Այո, մոռացանք ասել` պարոն Աբրահամյանը կոկորդիլոսների մեծ էնտուզիաստ և իր դղյակում պահելու է մի քանիսը», — նշում են աղբյուրները:
Տարին 3 հատ SAS ի վրա վաճառի ամբողջ տարի կապրի