Կառավարության նիստի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խոստովանեց, որ այս աշնան ճտերին հաշվելու միջոցառումները կարող են տապալվել: Նախարարի խոսքերով կառավարությունը չունի ո՛չ բավականաչափ մարդկային ռեսուրս, ո՛չ էլ պատշաճ փորձագիտական հմտություններ ճտերի հաշվարկի ծրագիրը իրականացնելու համար: «Այս պահին երկու ելք ենք տեսնում. կամ պետք է խնդրենք կառավարությանը լրացուցիչ գումարներ ուղղել նախարարությանը, կամ ճտերի զգալի մասը պետք է մնա չհաշված: «Այո, ունեինք բյուջեով նախատեսված գումար, բայց ո՞վ կարղ էր ենթադրել, որ այս տարի ճտերը այդքան շատ կլինեն», — նշեց Կարապետյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց երրորդ տարբերակը` դիմել միջազգային կառույցների աջակցությանը: Այս պահին միայն ԱՄՆ ՄԶԳ գրասենյակն է նախնական համաձայնություն տվել աջակցել ճտերին հաշվելու ծրագրին: «Արդեն հաջորդ շաբաթ Երևան կժամանեն ճտերի հաշվարկի լավագույն մասնագետները Արիզոնա և Վիսքոնսին նահանգներից, որոնք կանցկացնեն վարպետության դասընթացներ և փորձի փոխանակում հայ մասնագետների հետ», — ասվում է ԱՄՆ ՄԶԳ տարածած նամակում:
Միջազգային օժանդակությանը դեմ է արտահայտվել Հայոց Հայաստան կուսակցության ղեկավարությունը: Վաչիկ Ստամբուլցյանի խոսքով անթույլատրելի է հայ ճտերին հաշվել արևմտյան մեթոդներով: «Ակնհայտ է, որ սա իլյումինատների և մասոնների հերթական դավադրությունն է, որը նպատակ ունի քայքայել ճտերի հաշվարկի հայկական ավանդույթները: Եթե այսօր սրա դեմը չառնենք, վաղը ձուկը կսկսի պոչից հոտել, իսկ գետերը կսկսեն անվերջ գերաններ բերել` սա է տամպլիերների ուզածը», — զգուշացրեց Ստամբուլցյանը
Մեկ մեկնաբանություն
Մեկնաբանությունները փակ են.
Xndrum em metsacreq poqriki nkar@ ev Like areq. dzer mek liken mez shat e anhrajhesht .naxapes shnorhakalutyun https://www.facebook.com/ozhityerevan/photos/a.903051016437686.1073741829.877806952295426/905515242857930/?type=3&hc_location=ufi