![«Մեծ ծախսերը տպավորել և ավելի են ջերմացրել հայ-ֆրանսիական եղբայրությունը», - կառավարություն](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2015/07/Desktop-440x276.jpg?resize=300%2C188)
ԵՐԵՎԱՆ — Կառավարության պատվիրակությունը վարչաետի գլխավորությամբ հուլիսի 5-ին մեկնել էր Ֆրանսիա` հայ-ֆրանսիական հարաբերություններերին լրացուցիչ ջիգյար հաղորդելու նպատակով: Այցի ծախսերը հպարտությամբ փակել է ՀՀ ժողովուրդը:
«Գիտեմ, գիտեմ, հիմա թռնելու եք մեր դեմքին այդ այցի ծախսերի հետ կապված, բայց իզուր», — նախահարձակ է լինում կառավարական այցի կազմակերպչական ժամանակավոր հանձնաժողովի մատակարարման պատասխանատուի երրորդ տեղակալի խոսնակ Մստիսլավ Ֆունտը:
![«Ահագին բան մեր գրպանից ենք փակել: Օրինակ` Դիսնեյլենդը», - կառավարության խոսնակ](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2015/07/learn_20110213_china_corruption.jpg?resize=222%2C290)
«Սակայն պետք է հաշվի առնել, որ ցանկացած միջպետական այց կատարվում է բյուջեի հաշվին և ենթադրում է կարևոր միջպետական հարաբերությունների ռամսեր», — շարունակեց Ֆունտը:
Լրագրողների այն հարցին, թե ինչու է այցը կազմակերպվել կիրառելով «բիզնես կլաս» տեղափոխման թանկանոց տարբերակը մինչդեռ ՀՀ թոշակառուների զգալի մի մաս շարունակում է հացին «կակա» ասել, Ֆունտը պատասխանեց. «Դա թասիբի հարց է: Հո բոմժ չենք, որ տնտեսենք մեր կալիբրի չինովնիկների տրանսպորտի վրա»:
Գրեթե նույն պատասխանը եղավ այն հարցին, թե ինչու վերջերս Չեխիա այցի ժամանակ կառավարությունը ծախսել էր 6 մլն դրամ նվերների վրա` ներառյալ արծաթե բաժակներ: «Դե ի սկզբանե նախատեսել էինք պլատինե բաժակներ, բայց հետո հիշեցինք, որ երկրում 40% աղքատություն կա ու որոշեցինք արծաթե բաժակներ առնել… Այ էդ խղճի տեր, էդ մարդկային տեսակի տիրակալ կառավարություն ենք», — տեղը վերադարձրեց լրագրողների պոռտը Ֆունտը: