![«Թալանի շատ կտրուկ արգելքը կարող է կավածահար անել համակարգը», - իշխանություն](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2015/06/dimages.jpg?resize=275%2C183)
ԵՐԵՎԱՆ — Թալանի դեմ անցկացվող ակցիաների շարքը և Բաղրամյան պողոտայի փակումը ստիպել է իշխանությանը համեմատաբար կրճատել թալանը: Իշխանությունը խոստանում է թալանը կրճատել 34%-ով արդեն այս տարվա վերում:
Նախագահը մասամբ ընդառաջ է գնացել ցուցարարներին և համաձայնվել «զգալիորեն կրճատել համատարած ալան-թալանը ՀԷՑ-ի գործունեության մեջ»: Կառավարությունը կարևորում է ցույցերը որպես կարևոր խթան թալանի դեմ պայքարի հարցում:
![«Հա, լավ, նենց կանենք, քիչ թալանեն», - Պոնչ](https://i0.wp.com/www.armcomedy.com/wp-content/uploads/2015/06/sssimages.jpg?resize=300%2C168)
«Այ, հիմա որ սենց տոշնի բացատրեցին, որ դեմ են թալանին, մի բան կանենք», — նշում է թալանի դեմ նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Պոնչը: «Մենք միշտ էլ ուզեցել ենք պայքարել թալանի դեմ, պարզապես անընդհատ ականջի հետև ենք գցել: Բայց հիմա որ սենց շուխուռ եղավ, արդեն ոնց-որ ուզած չուզած կբզբզանք», — վստահեցրեց հակաթալանային հանձնաժողովի էդ մարդը:
Թալանի վերասհկման գործին միացել է նաև Հայաստանի հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը ևս դրական է գնահատել թալանի դեմ պայքարի միտքը: Հանձնաժողովի խոսնակ Անահիտ, Անահիտյանը ասում է. «Հա, ի՞նչ ա եղել, շատ լավ միտք ա: Արդեն ձեռք ենք բերել պայմանավորվածություններ պետական մարմինների հետ, որ այս եռամսյակում 25%-ով ավելի քիչ ատկատ վերցնեն ՀԷՑ-ից և ընդհանուր առմամբ նվազեցնեն պաշտոնական դիրքի չարաշահումները: Բանակցությունները հեշտ չտրվեցին, բայց ի վերջո համաձայնվեցինք, որ սեփական շահի համար պաշտոնի չարաշահում չպետք է լինիառությամբ այն դեպքերը, երբ դա շաատ խիստ անհրաժեշտ ա»:
Մեր լրագրողի այն հարցին, թե ինչու չեն նախքան սոցիալական պայթյունը անդրադարձել այդ չարաշահումներին, հակակոռուպցիոն հանձնաժողովի խոսնակը հեռախոսով պատասխանեց. «Ալյո, ալյո? Բան չեմ լսում, քաղաքից դուրս եմ, հետո կզանգեմ»:
Այսինքն՝ իշխանությունը հրաժարվում է դեռ որոշ ժամանակ 66%-ից ձեռ քաշել…
https://play.google.com/store/apps/details?id=app50579.vinebre