Press "Enter" to skip to content

Հակակոռուպցիոն խորհրդի տնտեսական մրցակցության բաժինը կղեկավարի Սամվել Ալեքսանյանը

Հակակոռուպցիոն խորհուրդը մտնում է տնտեսական դաշտ
Հակակոռուպցիոն խորհուրդը կվերացնի կոռուպցիան նաև տնտեսության մեջ

ԵՐԵՎԱՆ — Այսօր տեղի ունեցավ Հակակոռուպցիոն խորհրդի հերթական նիստը, որտեղ որոշում ընդունվեց ընդլայնել և ավելի մասնակցային դարձնել խորհուրդը: Արդյունքում առաջարկվել է տնտեսական մրցակցության ճյուղը տրամադրել առավել փորձառու օրենսդիրներից մեկին:

«Մեզ հաճախ մեղադրում են նեղ իշխանական խումբ լինելու և անարդյունավետ աշխատանքի մեջ միայն նրա համար, որ… դե… մենք մերոնցով ենք խորհրդում և ոչ մի օգտակար բան դեռ չենք արել… Բայց այսօր ամեն ինչ փոխվելու է», — իր բացման խոսքում նշեց խորհրդի նախագահը — «Այսօր մենք որոշել ենք ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսական մրցակության ոլորտում և պատրաստվում ենք այդ ոլորտի պատասխանատու նշանակել ԱԺ պատգամավորներից մեկին»:

«Ազզ ջան, էդ կոռուպցիան կվերացնեմ... վստահեք ինձ»
«Ազզ ջան, էդ կոռուպցիան կվերացնեմ… վստահեք ինձ»

Հակակռուցպիոն խորհուրդը այս պահին բաղկացած է հիմնականում պետական պաշտոնյաներից և մի պահ «չարիքի իշխանության դեմ» պայքարած ԲՀԿ պատգամավորից: Նշված քայլի նպատակն է, ըստ Խորհրդի ղեկավարության,  «ավելի բազմազան» դարձնել հակակոռուպցիոն մարմինը:

«Մեզ հաճախ են կշտամբում նեղ ու փակ լինելու համար: Այդ իսկ պատճառով մենք գնում ենք դեպի ըդլայնում, դեպի տնտեսական մրցակցություն, դեպի Սամվել Ալեքսանյան», — բացատրում է այդ մարդկանցից մեկը, «չենք կարծում, որ որևէ մեկը կասկածում է, որ Ալեքսանյանը լավագույնն է հասկանում ոլորտը և կոռուպցիոն ռիսկերը տնտեսական մրցակցության հարցում»:

Հակակոռուպցիոն խորհուրդը չի բացառում, որ ապագայում կդառնա նաև ավելի բազմազան և կներառի այլ կոռուպցիոն ռիսկերին ծանոթ հանրապետականների:

3 Comments

  1. Karen Karen Հունիսի 7, 2015

    es hodvac@ humora ???????????????????

  2. Harut Harutyunyan via Facebook Harut Harutyunyan via Facebook Հունիսի 7, 2015

    Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
    Գայլը հովիվ դառած կարածե ոչխար.
    Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
    Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։ (ՋԻՎԱՆՒ)

Մեկնաբանությունները փակ են.