Press "Enter" to skip to content

Հայաստանում գրանցվել է կոռուպցիոն ռիսկերի երկնիշ աճ

աճ
Ռիսկերի աճը կարող է խթանել շամպայնի վաճառքները երկրում

Համաձայն վերջին չափումների 2015թ. առաջին կիսամյակում կարձանագրվի կոռուպցիոն ռիսկերի վստահ երկնիշ աճ: Կառավարությանն առընթեր Չափումների և ցուցակների վարչությունում 13% աճի լուրն ընդունել են մեծ խանդավառությամբ: «Վերջին տարիներին գնալով նվազում էին այն ոլորտները, որտեղ մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր, որտեղ էական աճ էինք արձանագրում, ուստի չենք կարող չուրախանալ մեր յուրաքանչյուր հաջողությանը», — նշեց վարչության պետ Վարդան Մաչախչյանը: Նա գտնում է, որ պետք չէ ունեցածով բավարարվել, այլ պետք է շարունակել նույն քրտնաջան աշխատանքը, որպեսզի ռիսկերը մոտ ապագայում վերածվեն շոշափելի կոռուպցիոն դեպքերի: «Ռիսկերով բավարավել, նշանակում է տեղում դոփել, այդ ռիսկերը հղի են հստակ կոռուպցիոն սկանդալներով` այսինքն ևս մի քամի ցուցակներում և չափումներում երկիրը կարող է վստահ զբաղեցնել առաջատար դիրքեր», — ընդգծեց Մաչախչյանը, հորդորելով ամուր դիմադրել ներկայիս հաջողություններին:
Կոռուպցիոն ռիսկերի աճը սակայն մտահոգում է մի շարք ընդդիմադիր պատգամավորների, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը վրդոհվված է, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ է նշանակված երկրի վարչապետը: «Եթե կա իրական կամք այդ հանձնաժողովի աշխատանքով նվազեցնել կոռուպցիան, ապա պետք է այդ պաշտոնում նշանակել մարդ, որը չունի պաշտոններ, չի հանդիսանում որևէ կուսակցության անդամ, ընդհանրապես հեռացել է քաղաքականությունից և ունի կոռուպցիան հաղթելու համար անհրաժեշտ ուժ», — նշեց Զոհրաբյանը` վստահեցնելով, որ որևէ կոնկրետ անձի նկատի չուներ, այլ պարզապես սկզբունքային մոտեցումն էր բացատրում: