Press "Enter" to skip to content

ՀԷՑ-ը 2014-ին ծախսել են 138 մլն դրամ պուպուլի մեծացման ծառայությունների վրա

138 մլն դրամի դիմաց ընդլայնվել է ընդհանուր առմամբ 3-4 սմ զանգված
138 մլն դրամի դիմաց ընդլայնվել է ընդհանուր առմամբ 3-4 սմ զանգված

ԵՐԵՎԱՆ — Հետաքննող լրագրողնրը բացահայտել են ևս մեկ ծախս, որը կարող է մտահոգություն առաջացնել հանրության մոտ: Պարզվել է, որ միայն 2014-ի ընթացքում «Հայաստանի էլ-ցանցեր» ՓԲԸ-ն ծախսել է 138 մլն դրամ պուպուլային զանգվածի ընդլայնման համալիր միջոցառումների վրա:

Էլ-ցանցերից տեղեկացնում են, որ ընդլայնում կատարվել է միայն անհետաձգելի դեպքերում. «Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի այս հարցում չլինի չարաշահում` մեծացման գործողություներ կատարվել են միայն ծայրահեղ կարիք ունեցող ղեկավար անձնակազմի մոտ», — նշում է ՀԷՑ խոսնակը:

Ընկերությոնը տեղեկացնում է, որ այս ծախսը ներառած էր դեռ նախորդ սակագնային հայտի մեջ, որը բավարարել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հանձնաժողովը ևս հաստատել է, որ համաձայնություն է տրվել միայն առաջին անհրաժեշտության մեծացման դեպքերին. «Միմիայն այն դեպքերի համար, որտեղ դա բխում է հանրային շահից և էներգետիկ անվտանգության պահանջներից,» — բացատրել է Հանձնաժողովի խոսնակը:

ՀԷՑ ղեկավարության քարտուղարուհիներից մեկը փորձել է լրացուցիչ բացատրություններ տրամադրել. «Առաջին հայացքից դա կարող է աբսուրդ թվալ, սակայն եթե ձեր աչքով տեսնեիք, ինչ էր կատարվում մեր ղեկավարության մոտ այս հարցում… Եթե տեսնեիք ինչ զավեշտալի չափսերի էր հասնում… խնդիրը, ապա ինքներդ կհամաձայնեիք, որ այս ծախսը արդարացված է»:

Հակակոռուպցիոն հանձնաժողովը ուսումնասիրել է դեպքը և գտնում է, որ չարաշահումը տվյալ դեպքում շատ չնչին է եղել: Հանձնաժողովի ներկայացուցիչ Անատոլի Կակաշկյանցը նշեց. «Մենք ուսումնասիրել ենք ՀԷՑ-ի… խնդիրը և պարզել, որ այն շատ փոքր է: Շատ փոքր խնդիր է եղել, և մեծացնելու անհրաժեշտությունը կարծում ենք կար: Սակայն հաշվի առնելով հանրային ջղագրգռությունը` հաջորդ տարվա իրենց բյուջեից կոչ ենք արել հանել “կրծքերի մեծացման” տողը, որը, անկեղծ ասած, կարծում ենք էլի արդարացված է:»

15 Comments

  1. Karapet Keveyan Karapet Keveyan 01/06/2015

    chem jogum zhez el grelu ban chuneq heriq che havayi dus taq.

Մեկնաբանությունները փակ են.