Press "Enter" to skip to content

Արտաշատի քաղաքապետ կարող է դառնալ հակակոռուպցիոն խորհրդի նախագահի որդին

«Արգամը ամենապատրաստված, ամենախելացի ու ամենալավ մարդկանցից է ոչ միայն մոլորակում, այլև Արտաշատում», - վարչաետ
«Արգամը ամենապատրաստված, ամենախելացի ու ամենալավ մարդկանցից է ոչ միայն մոլորակում, այլև Արտաշատում», — վարչաետ

ԵՐԵՎԱՆ — Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության ծրագիրը` կառավարությունը առաջին քայլերն է անում թիրախային հակակոռուպցիան գործողությունների շարքում: Արտաշատում կոռուպցիան վերացնելու համար քաղաքապտ է առաջադրվել Հակակոռուպցիոն խորհրդի ղեկավարի որդին:

«Հազար ու մի մարդ կա, հազար ու մի անվստահելի թեկնածու: Վարչապետը միայն մեկ հոգու կարող է լիարժեք վստահել և հենց այդ մեկ հոգին էլ կդառնա Արտաշատի քաղաքապետ: Հուսով ենք կդառնա` մենք նաև քաղաքացիների կարծիքը կուզենանք լսել», — բացատրեց Հակակոռուպցիոն խորհրդի հանրային կարեպի վարչության ղեկավար Արգամ Հովիկյանը:

Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ և գեղեցիկ զուգադիպությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բացատրում է, որ ղեկավարվել է միջազգային չափանիշներով: «Վերջես միջազգային ԳՌԵԿՈ հակակոռուպցիոն կազմակերպությունը հայտարարեց, որ որքան շատ գումար պետությունը ներդնի կոռուպցիայի դեմ պայքարի մեջ, այդքան արդյունք կունենա: Ես որոշեցի կառուպցիայի դեմ պայքարի գործում ներդնել իմ ամենաթանկ արժեքը` որդուս»:

«Կարծում եմ մի քանի տարվա ընթացքում բոլորը կհասկանան, որ իզուր էին քննադատում այս որոշումը և կգան ինձ ասելու` էս ինչ ճիշտ բան եք արել, պարոն վարչապետ», — բացատրեց վարչապետը: «Համ լավ ուսում ունի, համ մանակցել ա հազար ու մի ամառային կոնֆերանսների , համ էլ… ուղղակի աշխարհի ամենահամով տղեն ա», — հավելեց երկրի երրորդ դեմքը:

Թեկնածուի շանսերը զգալիորեն մեծացան վերջին օրերին, երբ միակ մրցակիցը լքեց ընտրապայքարը: «Երևի զգաց, որ Արգամից լավը չի ու սթափ որոշում կայացրեց», — նշում է ԿԸՀ աղբյորը:

6 Comments

  1. Rubik Deghoyan via Facebook Rubik Deghoyan via Facebook Մայիսի 24, 2015

    Axar inchi hamar eq aydqan tcaxser anum, nshanakeq prtceq, um achqerin eq thoz phchum.

  2. Rima Sargsyan via Facebook Rima Sargsyan via Facebook Մայիսի 24, 2015

    Karc . Erkir@ zern e ev zeronc@ irish inc ?…. El vocinc,mnacjal@ lrutjun e….

Մեկնաբանությունները փակ են.