ԵՐԵՎԱՆ — Հակակոռուպցիոն խորհուրդը որոշ ուշացումով իր մոտեցումն է արտահայտել քաղաքապետարանի գնումների ընթացակարգում հայտնաբերված խախտումների վերաբերյալ: ՏՄՊՊՀ-ի զեկույցը շոշաելի մտահոգություն է առաջացրել խորհրդի անդամների մոտ:
Հիշեցնենք, որ Հակամենաշնորհային մարմինը հայտնաբերել էր զգալի չարաշահումներ և գնումների մանիպուլյացիաներ, որոնց ադրյունքում քաղաքապետարանի պատվերները իրականացնում էին միմյանց հետ նախապես պայմանավորված ընկերություններ: Բացահայտումը ազդել է նաև Հակակոռուպցիոն մարմնի վրա, որը որոշ աղբյուրների համաձայն “խորը շոկի մեջ է”:
«Անկեղծ ասած դա կոռուպցիայի էն ամենավառ ու ամենաչալաղաջ դրսևորումներից է, որի դեմ պայքարում ենք մենք», — նշում է Հակակոռուպցիոն խորհրդի ավագ համակարգող Վլադիսլավ Արդարյանը, — «Անկեղծ ասած, եթե քաղաքապետարանը չղեկավարվեր մեր կուսակցական գործընկերոջ կողմից, մենք վաղուց արդեն կդատարտեինք ու դատի կտայինք, բայց դե… ինչքանո՞վ սիրուն կլինի, եթե վարչապետը նեղի քաղաքապետին»:
Հունգարահայ փորձագետ և ժամանակակից խոշորագույն մտավորական Դանիել Մաստուրբը գտնում է, որ Հակակոռուպցիոն խորհուրդը պետք է հնարավորինս սուր, բայց միևնույն ժամանակ ջերմ և սիրով լի տերմիններով նկարագրի այն թալանը, որը իրականացվել է կեղված տենդերների միջոցով:
«Առաջարկում եմ կիրառել ‘ակամա մսխիկ’, ‘տենդերային չարաճճիություն’, ‘ֆինանսական ձեռնաշարժություն’ եզրույթները, որոնք առավել ընդունելի կլինեն երկու քույր մարմինների համար` և Հակակոռուպցիոն խորհրդի, և քաղաքապետարանի», — բացատրում է Դ. Մաստուրբը:
Առաջիկա օրերին սպասովում է ողջամտության շրջանակներում քննադատականոտ հայտարարությունը Խորհրդից: