Press "Enter" to skip to content

Պաշտոնյայի բութ զավակի կարմիր դիպլոմը կաշառքի կասկածներ է առաջացրել

դդ
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը խստանում է կապտեցնել Բաբկենի դիպլմը

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների շրջանակում իրարանցում առաջացավ, երբ պարզվեց, որ բարձրաստիճան պաշտոնյայի զավակ հանդիսացող իրենց կուրսեցին կարմիր դիպլոմով է ավարելու ԲՈՒՀ-ը: Ուսանողների պնդմամբ Բաբկեն Բաբկենյանը (խմբ.` անունը անհաջող փոփոխված է) ԲՈՒՀ-ում ոչ միայն չի ցուցաբերել առաջադիմություն, այլև մոռացել է տառերի զգալի մասը, որ յուրացրել էր ավագ դպրոցում: Առաջին կասկածները, որ Բաբկենը դժվար թե կարմիր դիպլոմով ավարտեր, առաջացան, երբ կուրսեցիները գտան Բաբկենի օրագիրը: «Մարդը ԲՈՒՀ-ի երկրորդ կուրսում դեռ օրագիր ա պահում… ես էլ ինչ ավելացնեմ», — նշեց կուրսեցի Վերգինե Վերգինյանը (խմբ.` անունը անհաջող փոփոխված է), — «իսկ երկրորդ կուրսի նշված դեպքերից հետո, նրան այլևս 2 տարի չեմ տեսել»:
Դասախոսները հրաժարվում են, որևէ կերպ մեկնաբանել Բաբկենի օրինակելի առաջադիմությունը. «Այս պահին ես չեմ կարող հաստատել նրա բացակաները, քանի որ գործում է անմեղության կանխավարկած», — նշեց Բաբկենի իրավաբանության դասախոս Երջանիկ Երջանիկյանը (խմբ.` անունը կրկին շատ անհաջող փոփոխված է):
Միջադեպը մեծ եռանդով սկսել է ուսումնասիրել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը` «Այս դեպքը կարծես Աստծո կողմից մեզ ուղարկված նվեր լիներ, որովհետև արդեն մոտ մեկ ամիս է բավական պարապ ենք ու սիրով կստեղծենք բուռն գործունեության տպավորություն մոտակա 2-3 ամիսների ընթացքում», — նշեց խորհրդի անդամ Լավրենտի Լավրենտյանը (խմբ.` անունը զարմանալիորեն փոփոխված չէ): Նա նշում է, որ խորհրդի մոտ կասկածներ է հարուցել Բաբկենի գրած ատենախոսությունը. «Դե իտալերեն ա գրած, ու ինքը դեռ մագիստրատուրան չի ավարտել` մի խոսով կոռուպցիոն հոտ է գալիս այս ամենից»:

4 Comments

  1. բավական պարապ ենք ու սիրով կստեղծենք բուռն գործունեության տպավորություն)))

Մեկնաբանությունները փակ են.